Բաժիններ՝

Վան Գոգի կտավը 81,3 մլն դոլարով վաճառվել է ԱՄՆ-ի աճուրդում

Նիդեռլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի (1853 – 1890 ) «Հերկած դաշտ եւ մաճկալ» (Laboureur dans un champ, 1889) նկարը նոյեմբերի 13-ին Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 81,3 միլիոն դոլարով: Այս մասին հայտնել են Christie՚s աճուրդային տան ներկայացուցիչները, որը կազմակերպել էր աճուրդը։

Կտավի գնահատման արժեքը կազմում էր ավելի քան 50 միլիոն դոլար: Նկարը, որում տեսարան է պատկերված Ֆրանսիայում բուժարանի պատուհանից, որտեղ Վան Գոգը գտնվում էր իր կյանքի վերջին տարիներին, արդի արվեստի հեղինակների եւ իմպրեսիոնիստների ստեղծագործությունների աճուրդի գլխավոր լոտն էր, որոնք պահվում էին մասնավոր հավաքածուում: Աճուրդն ուղիղ եթերում հեռարձակվել է Christie՚s-ի կայքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930