
Մարինյան թատրոնի նվագախումբը՝ Գերգիևի ղեկավարությամբ, համերգ կտա Carnegie Hall-ում

Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը՝ Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ, ԱՄՆ-ում շրջագայությունն ավարտում է երկու համերգով Նյու Յորքի Carnegie Hall-ում:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են համերգասրահի մամուլի ծառայությունում, նոյեմբրի 14-ին ծրագրում ներառված են Դմիտրի Շոստակովիչի համար 9 Սիմֆոնիան, Սերգեյ Պրոկոֆեւի դաշնամուրի հարմար 2 Կոնցերտը նվագախմբի հետ եւ Ալեքսանդր Սկրյաբինի համար 3 Սիմֆոնիան։
Նոյեմբերի 15-ին Carnegie Hall-ում կհնչեն Ռիխարդ Շտրաուսի «Դոն Ժուան» սիմֆոնիկ պոեմը եւ Սեգեյ Պրոկոֆեւի համար 6 Սիմֆոնիան: Նոյեմբերի 12-ի երեկոյան Սանկտ Պետերբուրգի հռչակավոր կոլեկտիվը ելույթ է ունեցել Վաշինգտոնի գլխավոր թատերական-համերգային համալիրի՝ Ջոն Քենեդիի անվան կատարողական արվեստի կենտրոնի բեմում, իսկ նոյեմբերի 13-ի երեկոյան՝ Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում: