Այսօր խորհրդարանում Դատախազության գործունեության տարեկան հաղորդումը պատգամավորների դատին ներկայացնելուց հետո Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյան , որը վերաբերում էր «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկմանը:
Այսօր խորհրդարանում 2019 թվականի Դատախազության գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելուց հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նա վարչապետի նշած նվիրյալների ցանկում է, թե՞ ոչ:
«Ինչպես են լրագրողները շատ հաճախ ասում, որ իրենք իրենց տեղեկատվության աղբյուրը չեն բացահայտի, ես էլ հիմա պարտավոր չեմ ասել ճանապարհը, թե այն որտեղից եմ իմացել: Երեկվա իմ տեսաուղերձի հետ կապված ավելացնելու ոչինչ չունեմ»:
«Այս պահի դրությամբ որևէ առիթ չունեմ մեկուսանալու, որովհետև որքանով որ շփումը եղել է, որևէ կոնտակտ չենք ունեցել վարչապետի, Աննա Հակոբյանի և երեխաների հետ: Այսինքն, երբ ես եղել եմ նրանց տանը` որևէ ձևով կոնտակտի դուրս չենք եկել իրար հետ: Ես տուն մտնելիս, տանից դուրս գալիս ախտահանվել եմ, եղել եմ դիմակով, այնպես որ՝ այս պահին ես որևէ վտանգ չեմ տեսնում, որի համար էլ պետք է մեկուսանամ: Այնուամենայնիվ այսօր ես թեստ եմ հանձնելու՝ ապահովության համար, և ինչպես տեսնում եք՝ ԱԺ-ում շփումներս ունենում եմ մաքսիմալ հեռավորության վրա»,- ասաց Հրաչյա Հակոբյանը:
Այսօր ԱԺ-ում 2019 թվականի Դատախազության գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելիս, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին Պաշտպանության բանակում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 20-ը կապված է եղել զինվորական ծառայություն անցնելու հետ: 29 մահվան դեպքն էլ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչեցված վերջին օրերի հայտարարություններին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխության նախագծին և դրա հետ կապված ընդդիմադիրների ելույթներին՝ ասաց, որ բոլոր օրենքները պետք է ծառայեն ՀՀ քաղաքացուն:
«Նախորդ քառօրյային վարչապետը եղել է խորհրդարանում, ԱԺ աշխատակազմը և Առողջապահության նախարարությունը պետք է ասեն՝ խնդիր կա՞, թե՞ ոչ: Այստեղ բոլորս դիմակով ենք նստած եղել, կարծում եմ՝ պետք է որ խնդիր չլինի»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու լուրին:
Խորհրդարանում այսօր քվեարկության դրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխության վերաբերյալ նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց միայն «Իմ քայլը» խմբակցությունը և որոշումն ընդունվեց:
Առաջին ընդմիջումն իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խնդրեց՝ «Ոստիկանության մասին օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին» և «Ոստիկանությունում ծառայելու մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քվեարկության դնելուց հետո:
«Զարմանալի է, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանում գործ ունենք կորոնավիրուսի երկրորդ փուլի հետ, այս արտահայտությունը նույնիսկ ռուսական հեռուստաալիքի եթերում դարձավ քննարկման առարկա: Հայաստանում որևէ երկրորդ փուլ էլ չկա. դա առաջին փուլն է, որն իշխանությունների բացթողումների արդյունքում բավական լայն մասշտաբների է հասել: Վարակի երկրորդ ալիքի մասին խոսվում է, որ այն կարող է լինել աշնանը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վարակի երկրորդ ալիքի վերաբերյալ վարչապետի հայտարարությանը:
«Եթե այս կուսակցության ղեկավարությունը գրագետ գործի, չեմ բացառում, որ այն բավականին մեծ հաջողություններ գրանցի: Հասարակության մոտ, այսպես ասած, ոչ դրական վերաբերմունք կա գրեթե բոլոր կուսակցությունների նկատմամբ, և այս կարծրատիպը չի բխում նոր ձևավորվող այս քաղաքական ուժի շահերից: Սա է պատճառը, որ կուսակցության ղեկավարությունը պետք է գրագետ գործի»,- շեշտեց քաղտեխնոլոգը:
Մայիսի 27-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանն անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին՝ խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարեց, որ տարբերություն չկա՝ մարդը սահմանի՞ն է զոհվում, թե՞ հիվանդությունից, վարակի տարածումը պետք է կանխել:
Ավարտվեց ԱԺ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստը, որին տեսակապի միջոցով մասնակցում էր ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում 2-3 անգամ բարձրացել է:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանի խոսքով՝ իր ղեկավարած ԲԿ-ն ապրիլի 2-ից վերապրոֆիլավորվել է և ընդունում է միայն կորոնավիրուսով վարակված հիվանդներին:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի խոսքով՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ առկա է բավականին լարված համաճարակային վիճակ:
Մեկ ժամից ավելի է, ինչ տեղի է ունենում ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստը, որին այսօր տեսակապի միջոցով մասնակցում է ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ըստ էության, կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք։ Վերջին շրջանում մեր քննարկման թեման իրավիճակի պատճառները հասկանալն է և քննելը։ Մի քանի օր շարունակ քննարկում ենք հետևյալ հարցը, թե ինչքանո՞վ է պարետատան կողմից սահմանված կանոնները համապատասխանում իրավիճակին, և ինչքանո՞վ դրանք կարող են լինել ունիվերսալ։ Մեր բազմակողմանի այդ մասնագիտական քննարկումների եզրակացությունը միանշանակ է, որ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին, և իրենք բովանդակային առումով էֆեկտիվ են, և խնդիրն այստեղ մնում է այդ կանոնների պահպանումը»,- ասել էր վարչապետը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 26-ին հրապարակել էր ՀՀ Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը:
Երեկ կեսօրին Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում ֆուտբոլ խաղալու ընթացքում 20-ամյա երիտասարդ է մահացել: Գյումիրի բժշկական կենտրոն տեղափոխելուց հետո պարզել են, որ մահն արդեն վրա է հասել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հարցին՝ ասաց, որ իշխանությանն այլևս ատկատներ չեն գալիս, գուցե ընդդիմությանն են տալիս:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանի՝ իբր մաքսանենգ երկրի իմիջով հետաքրքրվողներին հորդորում է առաջին հերթին հետաքրքրվել հարուցված քրեական գործերով: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հորդորով անդրադառնալով Վատիկայում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հնչեցրած մեղադրանքներին, թե երկրից մաքսանենգ ճանապարհով ինքնաթիռներ են գնում:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետին՝ ասաց, որ այս իրավիճակում Կառավարությունը երկու կարևոր քայլ պետք է իրականացներ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:
Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը կապված էր վարչապետի մտերիմ, Իջևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի հետ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրերս հայտարարել էր, որ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալաբանդյանը տվել է իր համաձայնությունը՝ պատասխանելու ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի անդամների հարցերին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» վերաբերյալ նախագծին՝ ասաց, որ ստեղծվել է իրավիճակ, երբ կորոնավիրուսով պայմանավորված՝ լուրջ վտանգ կա բնակչությանը հավաքելու և քարոզչություն իրականացնելու համար:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր խորհրդարանի ամբիոնից դիմելով իշխող խմբակցության պատգամավորներին, մասնավորապես՝ Նազելի Բաղդասարյանին, ասաց. «Հարգելի գործընկերներ, այնպիսի տերմիներ օգտագործեցիք, որ տպավորություն ստացա, թե մարտի դաշտում ենք, զավթել, բռնազավթել, եսիմ ինչ: Սովորական հարց է, պարզապես պետք է այդ հարցը քննարկել ու հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Հիմա Դուք հանրությանը համոզեցիք՝ համաժողովրդական քվեարկությամբ ՍԴ-ի հարցը լուծելու համար, մենք ասացինք, որ այդտեղ կան իրավական խնդիրներ, դրա համար ձեռնպահ ենք քվեարկում: Հիմա եկել համոզում եք, որ համաժողովրդական քվեարկությունը ճիշտ չէ, ճիշտը հարցը միասին որոշելն է:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ չեն կարող Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել և ասել, որ Վահագն Հովակիմյանի բերած նախագիծը որևէ առնչություն չունի ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեի հետ: