
«Հավանականություն կա, որ վիճակը կվատանա, բայց այն շատ փոքր է գնահատվում». Վարչապետը իր և ընտանիքի առողջության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր ճեպազրույցում անդրադարձավ իր և ընտանիքի առողջական վիճակին:
Նա տեղեկացրեց, որ ընտանիքով անցել են մանրամասն բժշկական զննություն և այս պահին որևէ ախտանիշ չունեն, այսինքն՝ վիրուսն անցնում է անախտանիշ պայմաններում, չունեն ջերմություն, թոքաբորբ կամ նման երևույթ:
«Թեև հավանականություն կա, որ մեր վիճակը կվատանա, բայց այդ հավանականությունը շատ փոքր է գնահատվում, մինչ այս Հայաստանում եղած դեպքերի վերլուծությամբ»,- եզրափակեց վարչապետը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել և պատասխանը դրական է, ինչը ենթադրում է, որ ինքը և ընտանիքի անդմաները վարակվել են կորոնավիրուսով: