«Նա համակարգում չի եղել, բայց պրոֆեսիոնալ է». ԱԱԾ ղեկավարը՝ Արգիշտի Քարամյանի մասին

Ազգային անվտանգության ղեկավար Էդուարդ Մարտիրոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իր ազատման վերաբերյալ մամուլի հրապարակումներին և  ասաց, որ ազատման դիմում չի եղել, հակառակ պարագայում խորհրդարանում չէր լինի:

Նա վստահեցրեց, որ վերջերս ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակված Արգիշտի Քարամյանի հետ շատ լավ է աշխատում:

«Նա մեր համակարգում չի եղել, բայց պրոֆեսիոնալ է, աշխատել է Դատախազությունում, ղեկավարել է Պետական վերահսկողական ծառայությունը, կարծում եմ՝ որևէ խնդիր չկա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է  կորոնավիրուսային համաճարակի պայմաններում  ԱԱԾ-ի իրականացվող աշխատանքներին, Էդուարդ Մարտիրոսյանն ասաց, որ համաճարակի դեմ պայքարը յուրաքանչյուրիս խնդիրն է:

«ԱԱԾ մարմինների ուժերը  գուցե չեն բավարարում մեծաքանակ բնակչության դիմակների կամ մյուս միջոցների ապահովման հարցի շուրջ աշխատանքներում: Ցանկացածս այդ հարցը պետք է գիտակցենք»,- եզրափակեց ԱԱԾ տնօրենը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի մայիսի 5-ի որոշման համաձայն՝ Արգիշտի Քարամյանը նշանակվել է ԱԱԾ ղեկավարի տեղակալ: Մինչ այդ նա ՊՎԾ պետի տեղակալն էր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930