«Հանրապետություն» կուսակցությունն այսօր իր գրասենյակում հրավիրել էր հերթական նիստը, որի ժամանակ անդրադարձան Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին ավագանուց հետ կանչելու վերաբերյալ հարցին, որի հետ կապված այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով՝ ավագանիում իր հետագա գործունեության շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ հարցը քննարկել են ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Երևանի ավագանիում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ ավագանիում հետագա գործունեության նպատակահարմարությունը՝ նշեց, որ երեկ ավագանու նիստում Խաժակյանը բացահայտել է քաղաքապետարանի կողմից կատարված չարաշահում, սակայն այն չի լուսաբանվել, փոխարենը՝ լուսաբանել են Հայկ Մարությանի ծիծաղելու տեսարաններն ու այլ դրվագներ:
««Լուսավոր Հայաստան» կուսակցության մասնակցությունը Երևանի ավագանիում վերաիմաստավորելու, մեր մասնակցությունը քննարկելու հարց է առաջացել: Ինչպես գիտեք՝ ԼՀԿ-ն ավագանիում ունի մեկ ներկայացուցիչ, և եթե կուսակցության կառավարման խորհուրդը որոշի, որ Դավիթ Խաժակյանը պետք է դուրս գա ավագանիից, ապա մենք կդադարեցնենք մեր մասնակցությունը Երևանի ավագանիում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում արված գրառմանը, որ «ԼՀԿ-ն քննարկում է Դավիթ Խաժակյանին ավագանիից հանելու հարցը»:
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում քննարկվեց և ընդունվեց ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը: Նախատեսված է, որ աշխատանքային խումը կգործի վեց ամիս, որից հետո կամփոփի աշխատանքի արդյունքները և կներկայացնի հանձնաժողովին։
Հաջորդ տարվա հունվարի 15-ից հանրապետության ողջ տարածքում թարմ միս օգտագործող բոլոր ոլորտների համար մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր: Ըստ այդմ՝ սպանդանոցային ծագման թարմ կենդանական մթերքն ու հումքը պետք է տեղափոխվեն և իրացվեն անվտանգությունը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթով կամ դրա պիտակով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի կարծիքով՝ վարչապետի կողմից արված «ասֆալտին փռելու» մասին արտահայտությունն ատելության խոսք չէ, քանի որ այդ արտահայտությունը թիրախավորված չէ և պարբերական բնույթ չի կրում:
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում քննարկվեց ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը: Աշխատանքային խմբի ստեղծման հետ կապված՝ տարբեր պատգամավորներ վերապահումներ ունեին, նրանց մի մասը նշում էր, որ հարցը պետք է վերաբերի միայն խոցելի խմբերին, մյուսները՝ պնդում՝ բոլորը պետք է ներառված լինեն:
«Մենք այստեղ հույս ենք հայտնում, որ ստեղծվելիք աշխատանքային խումբը կլինի անաչառ, սակայն դուք արդեն սկսում եք արդարացենլ «սևն» ու «սպիտակը», ուզում եք արդարացնել «ասֆալտին փռելը»: Ի՞նչ է նշանակում՝ հանցագործներին «ասֆալտին փռել», շատ մարդիկ կան, որոնց մեղքը դեռ ապացուցված չէր, Դուք այդ մարդկանց անմեղության կանխավարկածը խախտում եք և ասում, որ ճիշտ է նրանց դեպքում ասել «ասֆալտին փռելը», կամ «թաթիկներ կտրելը», գուցե փորձեք սա էլ արդարացնել ու ասել, որ դա բռնության կո՞չ չէ, իսկապես չեմ հասկանում Ձեզ»,- շեշտեց Անի Սամսոնյանը:
Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում քննարկվում է ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը:
«ՀՀԿ-ն, մեկ տարուց ավելի է, արդեն իշխանության չէ, բայց այդպես էլ մենք ներդրումներ չունեցանք։ Հիմա այդ «թշնամու» դերում իրավապահ համակարգն է, որը կարծես թե կրկին «խանգարում» է ներդրումներին, և այսպես շարունակ։ Վարչապետն անընդհատ թշնամիների փնտրտուքների մեջ է։ Այս ամենի պատճառն այն է, որ նա կառավարման մեթոդոլոգիա է ընտրել պոպուլիզմը, իսկ պոպուլիզմով առաջնորդվելը կառավարման համակարգում՝ նշանակում է՝ միշտ փնտրել թշնամիների, որոնք թույլ չեն տալիս իրենց կառավարել։ «Թշնամին» անընդհատ կարող է փոխվել, եթե նկատել եք, այս 1,5 տարվա ընթացքում շատ են փոխվել»,- ասաց Արմեն Բադալյանը։
Ադրբեջանն անընդհատ փորձում է բանակցային գործընթացում ներառել Արցախի «ադրբեջանական համայնքին»։ Քաղաքական առումով գոյություն չունի «ադրբեջանական համայնք» ասվածը, դա «ֆեյք» հասկացություն է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարությանը։
«Ամիսներ առաջ մամուլով ասել եմ, որ այն, ինչ արվում է գործող ռեժիմի կողմից, ծրագիր է՝ կապված Արցախի հարցի հետ և ուղղված Արցախի դեմ։ Բարեբախտաբար, այնպես է ստացվել, որ ավելի քան 30 տարի իմ կյանքը և ողջ գործունեությունը կապված է եղել այդ հարցի հետ, թե քաղաքական ու դիվանագիտական, թե ռազմական առումով։ Հայաստանում ուրիշ հարց գոյություն չունի, բացի Արցախի ու անվտանգության հարցերից, չնայած սրանք նույն հարցերն են»,- այսօր «Ադեկվադ» միաբանության կազմակերպած «Ադեկվատ դիսկուրսի» ժամանակ ասաց Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը։
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի խոսքով՝ Արցախյան բանակցային գործընթացի առնչությամբ մարդկանց մոտ կա որոշակի տագնապ՝ անկախ այն հանգամանքից՝ նրանք Հայաստանո՞ւմ են բնակվում, թե՞ Հայաստանի սահմաններից դուրս։ Այդ տագնապի համար հիմք է հանդիսացել այն, որ ՀՀ իշխանությունները չունեն ռազմավարություն։
ՀՀԿ խոսնակ Արմեն Աշոտյանի խոսքով՝ 1,5 տարի է՝ բարձրաձայնում են, որ Արցախի բանակցային գործընթացը սխալ ուղղությամբ է շարժվում: Նա գործող իշխանության կողմից տարվող քաղաքականության մեջ առայժմ դիտավորություն չի տեսնում, թեև դիտավորության վարկածն էլ այլևս չի բացառում։
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ հեռուստախաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը հայտարարել էր, որ հաջորդ տարի հաղորդման հեռարձակման արտոնագրի ֆինանսավորման համար նամակ է հղել ՀՀ կառավարությանը, սակայն որևէ պատասխան չի ստացել:
«Մամեդյարովի հետ միասին, Ադրբեջանի բոլոր պետական գործիչներն անընդհատ խոսում են Արցախի հարցի լուծման փուլային տարբերակի մասին, որը 1997-98 թվականներին արդեն մերժվել է։ Ադրբեջանն ուղղակի փուլային տարբերակի տակ հասկանում է այլ բան՝ Արցախի պետականության աստիճանական, փուլային ապամոնտաժում և Արցախի պետականության ոչնչացում և Ադրբեջանի իշխանության հաստատում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությանը։
Ադրբեջանի նախագահ Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպումը կայանալու է հունվարին: Ըստ նրա, հայկական կողմը բանակցություններին ներկայացրել է «Լավրովի պլանը», այսօր բանակցություններում քննարկվում են կոնկրետ կետեր, բանակցությունների օրակարգում ղարաբաղյան խնդրի կարգավորման փուլային տարբերակն է:
Դեկտեմբերի 10-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» արտահայտած դիրքորոշմանը, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ նախկինում շատ հարցերում միմյանց հետ համակարծիք էին, երբ հանդես էին գալիս «Ելք» դաշինքով. «Բայց հենց այստեղ է մեր տարբերությունը, որովհետև շատ բաներ մենք ասում ենք՝ այսպես է ճիշտ, բայց հենց գալիս է անելու պահը, դուք ասում եք՝ վույ-վույ, աման-աման՝ անել է պետք, ժողովուրդ ջան: Հիմա որ ասեմ, էլի կասեն՝ երրորդ ճանապարհ, այ ձեր ցավը տանեմ, դուք իսկի դուրս չեք գալիս այդ ճանապարհից, մի հատ գտեք, էլի, նոր բանում… վույ-վույ, աման-աման, եղբայր, ուզո՞ւմ եք ունենալ ժողովրդավարական Հայաստան, վստահ եմ, որ ուզում եք, այ ձեր ցավը տանեմ, ինչո՞ւ եք ամեն անգամ գալիս-հասնում առվին, ասում եք՝ չէ, կթրջվենք»,- իր ելույթում նշեց Արարատ Միրզոյանը:
Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը՝ ընդդեմ ԱՄՆ-ում այս ոճրագործության զոհերի ոգեկոչման:
«Ես չգիտեմ, թե որտեղից է եկել այդ աղմուկը, նույնիսկ վերնագիր կա, որ Իգիթյանը ներկայացրել է, թե վարչապետը դեմ չէ, որպեսզի Ալիևն իր Արցախի «ադրբեջանական համայնքին» բերի բանակցությունների։ Եթե դուք ամբողջությամբ նայեք իմ ասածը կամ նայեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, ապա այնտեղ ամեն ինչ միանշանակ նշված է և լրիվ պարզ է։ Ես նորից վերադառնում եմ այդ գաղափարախոսությանը, որը հիմնականում Հայաստանի մարտավարությունը պետք է լինի»,- այս մասին նշեց Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով իր հայտարարությանը՝ կապված Արցախի «ադրբեջանական համայնքի» հետ։
«Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այսօր ամփոփելով «Եվրանեսթում» դեկտեմբերի 7-10-ը հայկական պատվիրակության աշխատանքները և Ադրբեջանի կողմից բարձրացված հարցերի բովանդակությունը, նշեց, որ Ադրբեջանի պատվիրակությունն այնտեղ հայտարարել է, թե իբր ՀՀ-ում քաղաքական հետապնդումներ կան, ինչը լուրջ չի ընկալվել:
Դեկտեմբերի 7-10-ը «Եվրանեսթ» ԽՎ ԱԺ հայկական պատվիրակությունը մասնակցել է «Եվրանեսթի» հերթական նիստին, որտեղ, ըստ պատվիրակության ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի՝ բավականին արդյունավետ աշխատանքներ են իրականացրել: Նա վստահեցնում է՝ հայկական պատվիրակությունն իր առջև դրված նպատակներից գրեթե կրկնակի արդյունք է ստացել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը դժվարանում է ասել, թե Գյումրիում ամանորյա ծախսերի համար բյուջեից որքան գումար է հատկացվել, քանի որ իր համար Ամանորը երբեք ճոխ սեղաններն ու ավելորդությունները չեն եղել, այս տարի ևս բացառություն չի լինի։
«Եթե խոսում ենք ավանդական շերտից, այսինքն՝ ավանդույթային հասարակությունից, ապա Ամանորն ընդհանրապես համարվում է ընտանեկան տոն, և ընտանիքի բոլոր անդամներն աշխատում են այդ օրը միասին լինել, նույնիսկ, եթե առանձին են ապրում, հավաքվում են մեծ ընտանիքում և միասին նշում։ Անկեղծ, մտածում եմ, որ հասարակության հիմնական մասն այդ տոնը պետք է նշի տանը՝ ընտանիքի հետ միասին, չնայած նախասիրության հարց է, գուցե փողոցում նշելու տարբերակը նախընտրողներ լինեն»,- նշեց ազգագրագետը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր ԱԺ ճեպազրույցում նշեց, որ իրենք մտահոգված են, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը բոլոր նախագծերին կարողանում է քվեարկել այնպես, ինչպես ձեռնտու է Կառավարությանը: Ավելին՝ ունեցել են նաև վատ նախադեպ, երբ երկար քննարկումներից հետո՝ ունենալով ԱԺ համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացությունը, զինվորների ապահովագրության ֆոնդից երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց փոխհատուցում տրամադրելու մասին նախագիծն ԱԺ մեծամասնությունը՝ հետևելով կառավարության դիրքորոշմանը, առանց որևէ դիրքորոշում հայտնելու՝ մերժել է:
«Բոլորս ընդունում ենք, որ ճգնաժամ գոյություն ունի, և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հերթական անգամ այդ ճգնաժամը հաղթահարելու հնարավորություն է տրվում։ Հրայր Թովմասյանը սա պետք է ինքն ինքնուրույն աներ դեռ շատ ամիսներ առաջ, բայց թողեց՝ հասնի այնտեղ, որ խորհրդարանն արդեն երկրորդ անգամ քայլ է անում՝ ճգնաժամի հաղթահարման համար տալ հնարավորություն ՍԴ անդամներին։ Թե ինչքանով իրենք կօգտվեն այդ հնարավորությունից՝ կտեսնենք միայն հետագայում»,- այս մասին խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքին:
ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով՝ Հայաստանում տնտեսության զարգացման հիմնական խոչըդոտներից մեկը եղել է դատական համակարգը, և այդ խնդիրը չպետք է թերագնահատել:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հակադարձելով իրենց հասցեին ընդդիմադիրների կողմից հնչող քննադատություններին, թե իշխանությունն այսօր զավթված է, նշեց, որ նախկինում Հայաստանը զավթված է եղել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողմից։