Բաժիններ՝

«Ամենատարբեր հաշվարկներով՝ Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց մասնակցում էր ԱԺ մշտական հանձնաժողովներում 2019  թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվության քննարկմանը:

Նիստի մեկնարկին վարչապետը հայտնեց, որ  չնայած 2019 թվականը բյուջետային առումով պատմական էր Հայաստանի համար, այնուամենայնիվ  չի հավաքագրվել այն ամբողջ պոտենցիալը, որը տեսականորեն և իրականում գոյություն ունի:

«Ամենատարբեր հաշվարկներով՝ Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի, նույնիսկ որոշ գնահատականներ կան, որ բյուջեի պոտենցիալը կարող էր ավելին լինել մինչև, օրինակ՝ 400  մլրդ դրամ: Կարծում եմ՝ այստեղ մտածողության փոփոխությունն է կարևոր, իհարկե, վարչարարություն էլ է կարևոր: Այստեղ ես ուզում եմ ընդգծել մեր գաղափարախոսությունը, իմ անձնական ընկալումն է, որ կարգապահությունը պետք է լինի ոչ թե ուժի գործադրմամբ և հարկադրանքով, չնայած ակնհայտ է, որ որոշ դեպքերում հարկադրանքի այդ գործիքն անխուսափելի է, բայց փիլիսոփայական առումով՝ կարգապահությունը, այդ թվում՝ բյուջետային կարգապահությունը պետք է լինի քաղաքացու՝ պետություն ունենալու կամքի արտահայտությունը»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս