Խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց Նարեկ Զեյնալյանի նախագծին
Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկելուց հետո 27 կողմ, 82 դեմ ձայների համամասնությամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը:
Դեռ նախագիծը ներկայացնելիս Նարեկ Զեյնալյանը խորհրդարանին կոչ էր արել դեմ քվեարկել, քանի որ Կառավարությունն առաջարկել է որոշակի դադար վերցնել հաշվարկներ կատարելու և կանխատեսելիությունը որոշելու համար:
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում էր մեկուսացված և ինքնամեկուսացված վարձու աշխատողներին տրամադրել նպաստ՝ ժամանակավոր անաշխատունակության տրամաբանության սահմաններում:
Քվեարկությունից հետո Նարեկ Զեյնալյանն ԱԺ նախագահին առաջարկեց նախագիծը տեղափոխել առաջարկությունների ներկայացման փուլ, դնել քվեարկության և կողմ քվեարկել:
«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախապես ասել էին, որ կողմ են քվեարկելու նախագծին, քանի որ այն որոշ առումով կթեթևացնի մեկուսացման և ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների սոցիալական բեռը: