Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի փոխանցմամբ՝ առաջնագիծ մեկնած դատական համակարգի շուրջ 85 ներկայացուցիչների թվում են դեպարտամենտի կենտրոնական մարմնի աշխատակիցներ, դատարանների աշխատակազմերի ներկայացուցիչներ, դատական կարգադրիչներ։
«Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանն օրերս է վերադարձել Արցախից, որտեղ ականատեսն է եղել հայ զինվորների սխրանքներին, որոնք անձնուրաց պայքար են մղում թուրք-ադրբեջանական-ահաբեկչական հրոսակների դեմ՝ պաշտպանելով Արցախ աշխարհը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ բոլոր կանխատեսումներով՝ 2020 թվականը կարող է ավարտվել 6 տոկոս տնտեսական անկմամբ։ Սակայն հաջորդ տարվա ընթացքում 4-5 տոկոս վերականգնվելու միտումներ կան։
«Շատ բաներ այսօր բարձրաձայնել ճիշտ չէ իմ կողմից և շատ բաների մասին խոսելը ճիշտ չէ։ Միայն մեկ բան կասեմ՝ այն ամենը, ինչը որ տեղի է ունենում մեր դաշնակցային հարաբերությունների հետ, ավելի քան բավարար է։ Հայկական կողմը, կարելի է ասել, լիովին բավարարված է այն ամենով, ինչը տեղի է ունենում, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանին և անձամբ Վլադիմիր Պուտինին»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին՝ եթե թշնամին հարվածներ է հասցնում Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքին, սա չի՞ ենթադրում, որ պետք է Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ֆեյսբուքյան իր այն գրառմանը, որտեղ նշել էր, որ ինչ-որ բան իրեն հուշում է, որ լավ լուր է սպասվում։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ ՊԵԿ-ը վերահսկում է ՀԴՄ կտրոնների տպման գործընթացը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչպես է ստացվում, որ նախորդ տարվա համեմատ, այս տարի համավարակի պայմաններում 40 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ են ստացվելու։
«Այսօր հերթական անգամ ես ստիպված եմ անդրադառնալ ՊԵԿ պարգևավճարներին և առհասարակ ՀՀ-ում նախատեսված պարգևավճարներին։ Այս հարցի հետ կապված բազմաթիվ մեկնաբանություններ արդեն եղել են, ստիպված եմ անդրադառնալ, քանի որ բազմաթիվ մեկնաբանություններից հետո կրկին հարցին անդրադառնալը, իմ կարծիքով՝ ստիպված է։ Պարգևավճարների վրա այդքան կենտրոնանալը և հարցադրումները, եթե նպատակ ունեն վերացնելու պարգևավճարները, ապա դրանք ոչ մի տեղ տանող ճանապարհ են։ Նորից եմ կրկնում՝ սրա մասին բազմաթիվ մեկնաբանություններ արդեն եղել են»,- նշեց ՊԵԿ նախագահը։
«Վաղ առավոտյան ուժգին հրետակոծվել է Շուշին, Մարտակերտը, Մարտունին և մի շարք խաղաղ բնակավայրեր։ Մի քանի ուղղություններով էլ թշնամին խոշոր գրոհներ է ձեռնարկել, բնական է, որ Պաշտպանական բանակը կանգնած է իր դիրքերում և ընդհանուր առմամբ ապահովում է պետության ու ժողովրդի անվտանգությունը»,- նշեց Դավիթ Բաբայանը։
«Իրանը, ինչպես միշտ, ցուցաբերում է հավասարակշռված մոտեցում, պետք է հասկանալ Իրանի յուրահատկությունը, նաև, որ այդ երկիրը բազմազգ է, և այնտեղ էլ կան լուրջ խնդիրներ։ Դրա համար սխալ կլինի, եթե մենք ակնկալենք, որ Իրանը կանգնելու է և բացեիբաց հայամետ քաղաքականություն է վարելու, դա այդպես չէ, Իրանն իր շահերն ունի։ Բնական է, որ պանթուրքիզմն Իրանի ամենամեծ վտանգներից մեկն է, բացի այդ, այն ծայրահեղ մահմեդականների թիրախներից մեկն է, քանի որ լինելով շիա երկիր՝ համարվում է այլ մահմեդականների համար թշնամական երկիր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց՝ ոստիկանությունն արդեն անցել է դիմակ չկրելու հետ կապված տույժերի հին ռեժիմով աշխատանքների կատարմանը, հետևաբար՝ տույժերը կրկին վերադարձել են։
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի խոսքով՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում նոր փոփոխությունների արդյունքում ոստիկանությունը հիմնականում սոցցանցերի և էլեկտրոնային հրապարակումների ամենօրյա և ամենժամյա մոնիտորինգ է իրականացնում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վստահեցնում է, որ վերջին անգամ սեպտեմբերին է պարգևավճար ստացել, որն ուղղել է Զինվորի ապահովագրման հիմնադրամին։
«Չգիտեմ, թե ինչու է պարոն Թաթոյանը նման հայտարարություն արել։ Վստահեցնում եմ, որ մենք համագործակցել ենք ՄԻՊ-ի հետ։ Ինչպես բոլոր պետական մարմիններն են աշխատում, Սոցապ նախարարությունն էլ սերտ համագործակցել է ՄԻՊ-ի հետ։ Իմ կարծիքով՝ ՄԻՊ-ի գրառումն իրականության չի համապատասխանում»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զարուհի Բաթոյանը։
Արցախում իրավիճակն ընդհանուր առմամբ նույնն է՝ թշնամին շարունակում է ռմբակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե բյուջեի նախագծով ինչպե՞ս է լուծվում պարգևավճարների հարցը, քանի որ պարգևավճարների չափը բավականին բարձր է և կազմում է աշխատավարձի 200 տոկոսը։
«Կարծում եմ՝ նախագիծը, որը ներկայացվել է՝ հաշվի է առնում բոլոր հանգամանքները և ունի ֆինանսական տրամաբանություն՝ կայուն տնտեսություն և կայուն սոցիալական վիճակ ունենալու համար։ Մնացածը՝ քննարկումները ցույց կտան»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մհեր Գրիգորյանը։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արցախում տեղի ունեցող պատերազմի վերաբերյալ և ՌԴ-ից Հայաստանին տրվող աջակցության չափերը ճշտելու վերաբերյալ։
Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջին օրվանից՝ սեպտեմբերի 27-ից, Արցախի սահմանում հայ զինվորի կողքին կանգնած են նաև Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականները, նրանք մի ձեռքում՝ խաչը, մյուսում՝ զենքը, հավասար պայքարում են թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի ու ահաբեկիչների դեմ։
Եթե ակնկալիքներ չունենայի, ապա շաբաթներ առաջ իշխանություններին չէի առաջարկի դիմել Ռուսաստանին։ Կա իրավապայմանագրային բազա, և այն դեռ 20-25 օր առաջ ենք առաջարկել։ Գուցե այն ժամանակ շատ ավելի դյուրին կլիներ խնդրի հանգուցալուծումը, կորուստները գուցե ավելի քիչ լինեին, քան ունենք այսօր։ Սակայն սա պատերազմից հետո վերլուծությունների ու գնահատականի հարց է, հիմա ռազմական դրություն է, և ժամանակը չէ, որ մենք դա անենք։
Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի, Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի նկատմամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը հոկտեմբերի 30-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ԼՂՀ երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու և քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:
Արցախի Հանրապետության նախագահի արատաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախում ընդհանուր իրավիճակն արմատական փոփոխություններ չի կրել։
«Երկու երկրներին էլ ձեռնտու է որոշակի գործընթացներում համակարծիք լինելը, քանի որ կա Միացյալ Նահանգների և, մյուս կողմից էլ՝ տարածաշրջանում Թուրքիայի խնդիրը, հետևաբար՝ երկուսին էլ ձեռնտու է համակարծիք լինելը։ Միևնույն ժամանակ՝ մենք գիտենք, որ Իրանն ու Ռուսաստանը կարող են դիտարկվել՝ որպես մրցակից պետություններ, և կան որոշակի խնդիրներ, որտեղ նրանց շահերը բախվում են։ Սակայն այստեղ կարևոր չէ, թե ում շահերն են համընկնում, կարևորը մեր գործողություններն են։ Երբ մեր բանակը հաղթանակներ գրանցի, ռազմի դաշտում պատժի թշնամուն, ապա միջազգային բոլոր խաղացողների շահերը կհամընկնեն մեր շահերի հետ։ Այս ժամանակ նրանք մեզ հետ հաշվի կնստեն»,- եզրափակեց Ահարոն Վարդանյանը։
«Վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում, մասնավորապես՝ Վաշինգտոնում Միացյալ Նահանգները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ շատ ակտիվ է եղել։ Նախ, կազմակերպել է այդ հանդիպումը, որը մոտ երեք օր է տևել, այսինքն՝ ինտենսիվ շփումներ է եղել ամերիկյան ղեկավարության հետ՝ թե՛ պետքարտուղարի մակարդակով, թե՛ անվտանգության հարցերով խորհրդականի մակարդակով, և թե՛ պետքարտուղարի տեղակալի մակարդակով։ Դրանից հետո, երբ ձեռք բերված պայմանավորվածությունն ըստ էության չի պահպանվել Ադրբեջանի կողմից, շարունակություն է նկատվում, երբ Պոմպեոն զանգահարում է ՀՀ վարչապետին, ինչպես հասկանում եմ՝ ոչ մեկ անգամ, նաև ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն է անընդհատ կապի մեջ թե Հայաստանի, ու թե Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Այնպես որ, շատ լուրջ ակտիվություն է նկատվում այս առումով Միացյալ Նահանգների կողմից»,- նշեց Սուրեն Սարգսյանը։
«Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են ամեն կերպ չեզոքացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը և ձևավորել բանակցային նոր ֆորմատ, որը կզբաղվի հակամարտության կարգավորմամբ։ Մինսկի խմբի ձևաչափի տրամաբանությունը ենթադրում է աշխարհաքաղաքական և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեք առանցքային դերակատարների ուղղակի ներգրավում այս հակամարտության մեջ։ Մենք տեսնում ենք, որ վերջին ռազմական գործողությունների հետ կապված՝ հակամարտության մեջ ներգրավված և Մինսկի խմբի անդամ հանդիսացող բոլոր երկրներն արձանագրել են այն կարևոր իրողությունները, որոնք առկա են պատերազմական գործողություններում, որ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախյան պատերազմում օգտագործում են ահաբեկիչներ և հրադադարի երեք պայմանավորվածությունները խախտել են։
«Արցախի հարցի հետ կապված՝ Իրանը հավասարակշռված մոտեցում է ունեցել։ Մենք պետք է հասկանանք նաև Իրանի յուրահատկությունը, որ այն մահմեդական երկիր է, որը պանթուրքիզմի հիմնական թիրախներից մեկն է։ Իրանին ավելի մեծ վտանգ է սպառնում այդ պանիսլամիզմի տեսակետից, քանի որ, լինելով շիա երկիր, ծայրահեղականների համար հանդիսանում է սուննի խալիֆայության ստեղծման ամենալուրջ պատնեշը։ Հետևաբար՝ Իրանի դեմ հատուկ հայացքներ ունեն պանթուրքիստներն ու պանիսլամիստները։ Միևնույն ժամանակ՝ Իրանը վարում է ճկուն քաղաքականություն»,- շեշտեց Դավիթ Բաբայանը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբյանն ասաց, որ Արցախում համառ մարտերը շարունակվում են և դրանք շարունակվել են ողջ գիշեր։
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսիլյանի խոսքով՝ քանի դեռ աշխարհում գոյություն ունի թուրք, «Նեմեսիս» գործողությունը պետք է ուժի մեջ մնա։
ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին են փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմինները: