ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հայ ժողովուրդն Արցախի հարցում նույնիսկ պատրաստ է ցավալի փոխզիջումների, բայց ոչ երբեք Արցախի կապիտուլյացիայի, նշեց, որ խոսքն այն մասին է, որ հայկական կողմը մշտապես պատրաստ է եղել բանակցությունների։
Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհված ԱԺ նախկին պատգամավոր Արմենակ Արմենակյանի այրին՝ Արմենուհի Արմենակյանը, այսօր ԱԺ-ում ծաղիկներ խոնարհեց զոհերի հիշատակին նվիրած հուշաքարի մոտ:
Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով վարչապետի երեկվա հայտարարությանը, որ հայ ժողովուրդը պատրաստ է ծանր փոխզիջումների, բայց ոչ երբեք կապիտուլյացիայի, շեշտեց՝ այս պատերազմում Արցախի ժողովուրդը կանգնած է մինչև վերջ:
«Ընթանում են ծանր մարտեր, զինադադարի պահպանման մասին որևէ խոսք չկա։ Ադրբեջանն ու Թուրքիան կրկին ցույց տվեցին, որ որևէ ձևով չեն ընդունում միջազգային որևէ պարտավորություն, նրանք հասկանում են միայն ուժի լեզուն։ Ունենք այն ինչ ունենք։ Զինադադարը կրկին ձախողել են»,-168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով Ալիևի այս հայտարարությանը՝ նշեց. «Երբ Ադրբեջանի բռնապետը հայտարարում էր, որ Իրանից զենք է գնել, ապա այստեղ հավանական է երկու սցենար։ Կա՛մ նա ուղղակի բլեֆ է անում, այսինքն՝ իրականության մեջ նման բան չկա, կա՛մ էլ փորձ է կատարում Իրանի զենքի էմբարգոյի վերացումից հետո ազդակներ ուղարկել դեպի Թեհրան, որ Ադրբեջանը կարող է դառնալ իրանական զենքի պոտենցիալ գնորդ` փորձելով դիրքերն ամրապնդել Իրանի ներսում»։
Բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը պատերազմական այս օրերին շարունակում է ստեղծագործել։ Ասում է՝ այս ընթացքում նույնիսկ մեկ վայրկյան չի դադարեցրել ստեղծագործական աշխատանքը, բոլոր ստեղծագործությունները նվիրված են Արցախյան ճակատում հայրենիքի պաշտպանական գործը ստանձնած տղաներին ու նրանց սխրագործություններին։
Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հոկտեմբերի 29-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) հերթական հանդիպումը։
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը՝ կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Մոսկվայում՝ հոկտեմբերի 10-ին։
«Մի քանի օր առաջ Արցախի նախագահն ասել էր, որ, եթե Ադրբեջանը շարունակի խախտել զինադադարը, ապա նա կդիմի Հայաստանին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար։ Հետո եղավ այս նամակը, որի մեջ պատերազմը դադարեցնելու դիմումն էր։ Պարզ է, որ Արցախը կարող է բոլորին դիմել, որպեսզի իրեն աջակցեն, օգնեն, բայց եթե այլ նպատակ ունի Արցախի նախագահն իր նամակով, ապա այդ նամակից ավելին չենք կարող պատկերացնել ու եզրահանգումներ անել։ Կարելի է ենթադրություններ անել, բայց այս պահին չպետք է առաջնորդվենք ենթադրություններով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՌԴ նախագահին ուղղված նամակից հետո հայկական կողմն ի՞նչ պետք է սպասի Ռուսաստանից։
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, նախիջևանագետ Արգամ Այվազյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ադրբեջանական կողմի իրականացրած վանդալիզմին՝ նշեց, որ հանցագործության տեսակետից ձեռագիրը նույնն է, ինչ ժամանակին նախիջևանյան խաչքարերի հետ վարվեցին։
«Այնպես չէ, որ նամակներ գրեն՝ առանց հաշվի առնելու կոնկրետ իրավիճակը։ Ես նախկինում էլ եմ ասել, որ անհրաժեշտ է արմատական փոփոխություններ մտցնել մեր արտաքին քաղաքականության մեջ, նրան հաղորդել ռազմավարական բնույթ։ Մենք պետք է հստակ տարանջատենք, ունենանք նպատակներ և դրանց հասնելու կոնկրետ ճանապարհներ։ Մենք պետք է առաջին հերթին զարգացնենք ու պահպանենք մեր հարաբերությունները եղբայրական երկրների հետ, պետք է հատուկ հասկանանք, որ ամենաբարձր ու կարևոր նշանակությունը պետք է ունենան եղբայրական երկրները։ Սա չի նշանակում, որ մնացած երկրներին պետք է անտեսենք, ո՛չ, պարզապես պետք է հասկանանք, թե որ երկիրն ինչ ներուժ ունի և որը կարող է օրհասական պահին մեզ ձեռք մեկնի»,- շեշտեց Դ. Բաբայանը։
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանի խոսքով՝ Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բոլորը հուսադրող բառեր են ասում, ցանկություններ են հայտնում, սակայն իրական վիճակն այն է, ինչ կա։ Այսինքն՝ տեղի են ունենում կատաղի մարտեր, կան մեծ կորուստներ, և դժվար է հետագան կանխատեսել։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախում իրավիճակը նույնն է, որևէ փոփոխություն չկա, պատերազմական գործողությունները շարունակվում են։
«ՌԴ նախագահն ուղղակի ասաց, որ հայ ժողովրդի հանդեպ դաժան հանցագործություններ են կատարվել։ Իսկապես առաջին անգամ նման բարձրաստիճան քաղաքական գործիչ, ինչպիսին է ՌԴ նախագահը, խոսեց Սումգայիթում կատարվածի մասին։ Սա, իհարկե, շատ կարևոր ու արժեքավոր հայտարարություն է և փաստում է այն, որ հենց Ադրբեջանն է, ի պատասխան արցախահայության խաղաղ պահանջների և կոչերի, միանգամից դիմել բռնության։ Փաստորեն, այդ ժամանակվանից մինչև այսօր բռնությունը խաղաղ բնակիչների նկատմամբ շարունակվում է։ Թե այս հայտարարոթյունն ինչպիսի ազդեցություն կունենա ապագա քաղաքական գործընթացների, լուծումների վրա, բոլորովին այլ հարց է։ Սակայն մենք պետք է շահագրգռված լինենք և հատուկ ուշադրություն դարձնենք հենց դրա վրա, թե ինչպիսին կլինի նման գնահատականը հարցի ապագա լուծման վրա»,- շեշտեց նա։
Այնպես չէ, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտելու առումով միջազգային հանրությունը լուռ է մնացել։ 1915 թվականի մայիսի 24-ին Անտանտի տերությունները՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, համատեղ հռչակագիր ընդունեցին, որտեղ հստակ դատապարտում էին հայերի զանգվածային սպանությունները, դրանք որակում էին՝ որպես հանցագործություն մարդկության դեմ։
«Արցախում իրավիճակը գրեթե անփոփոխ է, այսինքն՝ հակառակորդը շարունակում է իր ագրեսիան, փորձում է տարբեր ուղղություններով ճեղքել մեր պաշտպանական համակարգը։ Մեր տղաները կանգնած են և մեծ կորուստներ են պատճառում թշնամուն՝ կասեցնում են նրան։ Ընդհանուր վիճակն այսպիսին է՝ պատերազմն ընթանում է իր ողջ ծավալով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Հոկտեմբերի 21-ից Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն անցկացնում են լայնածավալ զորավարժություններ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր tasnimnews.com կայքը, «Վելայաթի երկինք 99-ի պահապաններ» զորավարժությունների հրամանատար Քադեր Ռահիմզադենը հայտնել էր, որ զորավարժություններում կներգրավվեն ՀՕՊ ստորաբաժանումներ բանակից և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից, ռադարներ, հրթիռային համակարգեր, էլեկտրոնային ռազմական սարքավորումներ, կործանիչներ, ռմբակոծիչներ և անօդաչու սարքեր:
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն անդրադառնալով այս հայտարարությանը՝ նշեց, որ Թուրքիայի փոխնախագահի հարցազրույցն ամբողջությամբ լսել է, որտեղ նա անդրադարձել է տարբեր թեմաների՝ Թուրքիայի տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը, Կիպրոսի խնդրին և այլն։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն անդրադառնալով այցին և սպասվող ակնկալիքներին, նշեց, որ, երբ կարողանան ցանկացած իրավիճակում ճիշտ հետևություններ անել ու դասեր քաղել, ապա դա իսկապես կարող է հետագայում դառնալ ավելի հզոր հաղթանակների հիմք։
Լրատվամիջոցներից մեկն այսօր տեղեկտություն էր հրապարակել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնում է Մոսկվա։
«Արցախում իրավիճակը գրեթե նույնն է. շարունակվում է թուրք-ադրբեջանական-ահաբեկչական ագրեսիան, որոշ ճակատներում այդ ագրեսիան բավականին թեժ է։ Մեր ուժերը դիմադրում են, և դիմադրելու ենք մինչև վերջ։ Առհասարակ սա բոլորը պետք է հասկանան»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Կարծում եմ՝ այս հանդիպումը պետք է դիտարկել, և առհասարակ Մինսկի խմբի համանախագահողների գործունեությունն այս հակամարտության կարգավորման գործում՝ որպես կոորդինացված և փոխհամաձայնությունների վրա հիմնված։ Սա այն հարցն է, որտեղ Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները չունեն տարաձայնություններ։ Այս տեսակետից՝ իրար հաջորդող այս այցերը որպես կոորդինացված գործունեության ծրագիր եմ դիտարկում, որն ուղղված է՝ հրադադարի, այնուհետև՝ զինադադարի և առհասարակ հակամարտության թեժ զարգացումների ավարտին։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանելով հարցին, թե չի՞ հիասթափվել արևմտյան երկրների կեցվածքից, որոնք թուրք-ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ միայն մտահոգություններ են հայտնում, ասաց, որ կարող է հիասթափվել նրանից, ումից ունի ակնկալիք:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ կարիք չկա, որ քաղաքական ուժերը հայտարարեն, որ ռազմաքաղաքական շտաբ ձևավորվի:
ԱԺ «Իմ քայլը» քայլը խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ կորոնավիրուսի հետևանքով մահացած 16-ամյա աղջիկն ունեցել է գլխուղեղի ուռուցք, ենթարկվել է ծանր վիրահատության:
«Կորոնավիրուսով վարակվածների թվերը բավականին աճել են, և սա պայմանավորված է հիմնականում ռազմական դրությամբ պայմանավորված բնակչության շարժով, երեկ արձանագրվել է 1600-ից ավելի նոր դեպք: Սակայն առողջապահության համակարգն այս պահին ըստ էության վերահսկում է իրավիճակը՝ բուժօգնություն տրամադրելու մասով»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զեյնալյանը:
«Ես վստահ եմ, որ հանդիպումներ եղել են վարչապետի և նախկին ղեկավարների միջև՝ ճշտեք: Այո, լսել եմ, որ վարչապետը հանդիպել է նախկին նախագահների հետ, չեմ կարող ասել՝ բոլորի հետ հանդիպե՞լ է, թե՞ ոչ, մի մասի հետ լսել եմ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով հարցին, թե Արցախի Հանրապետության նախագահների հետ հանդիպումից զատ, վարչապետն ինչո՞ւ չի հանդիպել ՀՀ նախկին ղեկավարների հետ:
«Մոսկվա այցելությունը, մասնավորապես՝ ներկա պայմաններում, կարծում եմ՝ շատ պահանջված է, որովհետև Ադրբեջանը չի հարգում զինադադարի ռեժիմը, որի գլխավոր միջնորդն է եղել և հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունը: Հետևաբար այնտեղ՝ մեր եղբայրական երկրի հետ հանդիպումները շատ կարևոր են, և մենք ունենք ակնկալիքներ, որ այդ հանդիպումը դրական ազդեցություն կունենա և՛ պատերազմի դադարեցման, և՛ առհասարակ իրավիճակի կայունացման տեսակետից»,- շեշտեց Դ. Բաբայանը:
Քամանչահար, գեղանկարիչ, գործիքներ պատրաստող վարպետ Հակոբ Խալաթյանը 2016 թվականից Արցախի Հանրապետության մշակույթի նախարարի հրավերով գտնվում է Արցախում՝ արցախցիների համար քամանչայի վարպետաց դասեր անցկացնելու և նվագարանին վերաբերող բոլոր նրբություններին ծանոթացնելու համար։ Այսօր էլ, երբ Արցախը դարձել է թուրք-ադրբեջանական ահաբեկչության թիրախ, երաժիշտը չի լքել Ստեփանակերտը՝ մեկ՝ ապաստարաններում է, մեկ՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում՝ քամանչա է նվագում։ Ասում է՝ մի կողմից՝ ուզում է արցախցիների ոգին բարձր պահել, մյուս կողմից՝ եկեղեցուց ի լուր աշխարհի ասել՝ հայն իր մշակույթով, հավատով ու սիրով խաղաղություն կբերի բոլորին։
«Միշտ էլ այդպես է եղել, և մենք հենց այսպիսի ելք էինք ակնկալում։ Գուցե ավելիին էինք սպասում, բայց ընդհանուր առմամբ բավարար կարող ենք որակել, քանի որ կարևորում են խաղաղությունն ու պատերազմի դադարեցումը, այս տեսակետից բավարար է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Բաբայանը։