ԱԺ-ում արգելել են լրագրողների մուտքը հենց իրենց համար հատկացված օթյակներ

Խորհրդարանում «Իմ քայլը» և «Հայաստան» խմբակցությունների միջև տեղի ունեցած միջադեպից հետո, խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողների մուտքը՝ հենց լրագրողների համար նախատեսված օթյակներ, արգելվել է:  Այն լրագրողները, որոնք առավոտյան օթյակում էին և այտեղից էին  հետևում նիստերի դահլիճում ընթացող աշխատանքներին, չեն կարողանում մուտք գործել շարունակելու աշխատանքը, նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն կրքերը հանդարտվել էին:

Հիշեցնենք՝  «Իմ քայլը» և «Հայաստան» դաշինքի պատգամավորների միջև տեղի ունեցավ լեզվակռիվ և միմյանց հասցեին հնչեցին փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ, որից հետո Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, ապա հորդորեց անջատել ուղիղ եթերը: Դրանից հետո անվտանգության աշխատկիցները նաև լրագրողներին հորդորեցին դուրս գալ   օթյակից, որտեղ մեծ մասամբ աշխատում են հեռուստատեսության լրագրողները, արգելելով նրանց որևէ նկարահանում կատարել: Հայտարարվեց ընդմիջում, որից հետո լրագրողների մուտքն օթյակներ արգելվեց:

Այս ամենն ունի մեկ նպատակ, որպեսզի լրագրողները հնարավորություն չունենան տեսանկարահանել ու լուսանկարել այն ամենը, ինչ տեղի է ունենում նիստերի դահլիճում:

Տեսանյութեր

Լրահոս