Ինչու՞ է ադրբեջանական ավիաընկերությունը սպասարկող ինքնաթիռը թռիչք կատարել Երևան

Ֆեյսբուքյան օգատետերից մեկն իր անձնական էջում գրել էր, որ Ուկրաինիայից Երևան թռիչքի ժամանակ վերջին պահին պարզել է, որ իրենց տեղափոխող ինքնաթիռը սպասարկում է ադրբեջանական ավիաընկերությունը։ Օգտատերը նաև քաղավիացիայի պետական կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանից հետաքրքրվել էր,
թե «Արմավիան» ունի՞ արդյոք չվերթներ դեպի Բաքու։ «Եվ ինչ-որ մեկը տրամաբանությանը մոտ բացատրությու ունի՞ սրան»,- գրել էր նա։

Գրառման մեկնաբանություններում խնդրին անդրադարձել է Տաթևիկ Ռևազյանը, ով մասնավորապես գրել է. «Շնորհակալություն այս տեղեկատվությունը փոխանցելու համար:

Նշենք, որ 06.08.2021 թվականին Օդեսա-Երևան ( չվերթի համարը PQ 407) չվերթն իրականացրել է ուկրաինական SkyUp ավիաընկերությունը, որին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից տրվել է համապատասխան թույլտվություն: Ձեր չվերթի նստեցման կտրոնի վրա նշված ավիաընկերությանը քաղաքացիական ավիացիայի կողմից որևէ չվերթի թույլտվություն չի տրամադրվել:

Ձեր կողմից ներկայացված խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դիմել է ուկրաինական SkyUp ավիաընկերության ներկայացուցիչներին:
Հավելյալ կտեղեկացնենք արդյունքների վերաբերյալ»։

Վերջին վայրկյանին հասկացանք, որ ադրբեջանական ավիաենկերությունով ենք մեկնում Երեւան:
Սիրելի Tatevik Revazian, իսկ…

Posted by Lusine Sargsyan on Friday, August 6, 2021

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031