«Հողատու Նիկոլը հայտնի է միայն իր ստախոսությամբ, մուտիտներով ու կռուտիտներով։ Ապրիլյան պատերազմից հետո ամբողջ միջազգային հանրությունը սատարում է հայկական կողմերի դիրքորոշումը, դրա վառ ապացույցը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն են, որից հողատու Նիկոլը Ալիևի հետ միասին հրաժարվեց»,- Ազատության հրապարակում «Նիկոլ, հեռացիր» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Նայեք Գլխավոր շտաբի պետի ուղերձը, ԳՇ պետը իրավիճակի հետ կապված հստակ գնահատական տվել է։ ԳՇ պետը ներկայացնում է ողջ զինվորականության տեսակետը, կոլեգիալ կարծիքն առկա իրավիճակի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը ստացել է այդ ամենը և շարունակել է դիվանագիտական բոլոր խողովակներով պատերազմ հրահրել, այստեղ դուք տրաբանությո՞ւն եք փնտրում։ Կա հնարավոր երկու տարբերակ. կամ մենք գործ ենք ունեցել շատ մեծ դավաճանական ծրագրի հետ, և հարց է, այն ավարտել են, թե դեռ դրա մեջ ենք»,- Ազատության հրապարակում «Նիկոլ հեռացիր» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Բեքարյանը։
«Իշխանությունը հասարակությունից վախենալու բան ունի, շատ լավ հասկանում է, որ պատերազմի արդյունքում ինքը կորցրել է լեգիտիմությունը, և այսօր դրված է իր հեռացման հարցը և նոր ու օրինական իշխանություն ձևավորելու հարցը։ Հասկանալի է, որ նոր ու օրինական իշխանության ձևավորման համար պետք է անցումային, ժամանակավոր կառավարություն, որը պետք է կարողանա կազմակերպի նոր ընտրությունները։ Այս պարագայում ընդդիմությունը գնացել է հենց այդ ճանապարհով՝ ընտրվելով Վազգեն Մանուկյանին, պայմանով, որ նա մեկ տարի անց չի մասնակցելու ընտրություններին։ Այսինքն՝ քաղաքագիտական իմաստով ընդդիմությունը ներկայացրել է դասական օրինակ, թե ինչպես պետք է գնալ իշխանափոխության և բավարարել հանրության պահանջը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
«Թուրքիան արդեն վաղուց ներկա է մեր տարածաշրջանում, ներկա է տնտեսական, քաղաքական և որոշակիորեն ռազմական առումներով, համատեղ պայմանագրեր ունի Ադրբեջանի,Վրաստանի հետ։ Այլ բան է, որ Արցախի պատերազմից հետո Թուրքիան լեգիտիմացնում է իր մշտական ներկայությունը։ Չէի ասի, որ նա գերիշխող է Կովկասում, քանի որ, եթե նախկինում Ռուսաստանը ներկա էր միայն Հայաստանում, այսօր արդեն ներկա է նաև Արցախում, հետևաբար՝ երկու տարածաշրջանային ուժեր՝ Ռուսաստանն ու Թուրքիան, Կովկասում ամրապնդել են իրենց «լեգիտիմ» ներկայությունը։ Ավելի հստակ՝ այս երկու երկրները տարածաշրջանը կիսել են իրենց միջև, ինչպես, օրինակ, Մերձավոր Արևելքում է՝ մասնավորապես՝ Սիրիայում»,- շեշտեց նա։
«Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը» երեկ պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ 17 կուսակցությունների կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվել Վազգեն Մանուկյանը։
«Այս հայտարարությունը ես եմ գրել, հիմա կարդում եմ ու խնդրում եմ, որպեսզի այն չաղավաղվի։ Առաջինը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության և պետականության հիմնասյուներից մեկն է։ Լինելով ապաքաղաքական կառույց, կրկնում եմ՝ ապաքաղաքական կառույց, ունի մեկ հավերժական նպատակ՝ ամենօրյա աշխատանքով պաշտպանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը՝ կարդալով իր գրած հայտարարարության տեքստը։
Նոյեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Արցախի պատերազմում դիվանագիտությունը չի պարտվել, պարտությունը եղել է ռազմադաշտում։
«Մենք ունենք մեր վարչապետը, երկրորդ թեկնածուն մենք կարող ենք դիտարկել մեր խմբակցությունից։ Ընդդիմությունն իր օրակարգն ունի, կարող է իր թեկնածուին առաջադրել։ Մենք երկրի շահն ու կայունությունը դիտարկելով՝ գտնում ենք, որ ՀՀ վարչապետը պետք է շարունակի իր պաշտոնավարումը։ Պետք է պահել մեր իշխանությունը, ժողովրդի իշխանությունը, օրակարգային հարցերը լուծել, 6 ամիս հետո իրավիճակը գնահատել և որոշել հետագա անելիքները։ Այսօր մեր երկրին անհրաժեշտ է կայունություն ու ապահովություն, որը պետք է ապահովի գործող իշխանությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Ղալումյանը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի խոսքով՝ ՀՀ-ում ապրող ցանկացած քաղաքացու կարծիք իրենց համար կարևոր է, որպեսզի լսեն, հասկանան, թե ինչ են ուզում։ Իսկ ընդդիմադիրները, ըստ պատգամավորի, միայն հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։
«Իշխանությունը չկարողացավ մինչև վերջ հաղթահարել իր կամայականությունները և ստորագրեցին չարաբաստիկ թուղթը, երբ հանձնված չէր Շուշին, Բերձորը, էլ չեմ խոսում Քարվաճառի և մնացածի մասին։ Կարծում եմ՝ բոլորն էլ գիտեն, որ այդ փաստաթուղթը դեռ չստորագրված՝ նախորդ երեկոյան արդեն խաղաղապահ ուժերն իջել էին Հայաստան և շարժվում էին դեպի Արցախ, երբ փաստաթուղթը չկար, և թուրքական կողմը ռուսական ուղղաթիռը ոչնչացրել է նոյեմբերի 9-ի երեկոյան, իսկ թուղթը հրապարակվել է կեսգիշերից հետո։ Մնացածը թողնում եմ ընթերցողներին, թող ընթերցողը վերլուծի, թե ինչ է կատարվել»,- հավելեց նա։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մի խումբ քաղաքացիներ անհանզանդության ակցիաներ են իրականացնում` փակելով մայրաքաղաքի մի շարք փողոցներ։
ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն իր ունեցած կենսափորձով, անցած ճանապարհով՝ ստանձնած պարտավորությունների շրջանակներում համապատասխանում է այն չափանիշերին, որոնք նախապես ասվել էր հակաճգնաժամային, անցումային կառավարություն ձևավորելու առումով։
Հատկանշելի է, որ 2018 թ. ապրիլին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իրանի միջուկային ծրագրերի դեմ ուղղված հեռուստատեսային իր հայտնի ելույթում նշել էր Մոհսեն Ֆախրիզադեի անունը, հավելելով, որ վերջինս Իրանի միջուկային գիտնականներից է: «Մոհսեն Ֆախրիզադե: Հիշեք այդ անունը»,- ասել էր Նեթանյահուն: Ըստ իրանցի պաշտոնյաների՝ կան ապացույցներ, որ Իսրայելն այս սպանությունն իրականացրել է ԱՄՆ-ի կանաչ լույսով:
ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ երեկ ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութն արտահայտում է ներկայիս իշխանության դեմքը։
«Հիմա ես ներս եմ մտնելու ու պահանջելու եմ ներկայացնել այն մեղադրանքը, որն առաջադրել են ինձ և որը հիմք է հանդիսացել այդ տեսանյութը տեղադրելու և տվյալ հաղորդագրությունը տարածելու համար։ Եթե ինձ հիմա մեղադրանք չառաջադրեն, ես կմտածեմ, որ այդ ամենը կեղծ է»,- հավելեց նա։
«Իհարկե, ես փաստեր չունեմ, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, ապա նաև Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի սպանությունները հենց դրա հետ են կապված և ոչ թե՝ այլ բաների հետ։ Իհարկե, այս բաները Նիկոլ Փաշինյանի Կառավարության օրոք չի ձևավորվել, բայց նա գուցե այդ ամենը ստորագրելու շահադիտական նպատակներ ունի և դրա դիմաց երևի հատուցում է ստանալու, կամ նույնիսկ կյանքի ապահովություն։ Սա խմոր է, որը դեռ շատ ջուր է վերցնելու՝ խաղը դեռ չի ավարտվել»,- շեշտեց նա։
«Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք մենք կկարողանա՞նք վերականգնվել, կկարողանա՞նք վերջապես այնպիսի հասարակություն ստեղծել, որը կարողանա դառնալ աշխարհաքաղաքականության սուբյեկտ։ Դժբախտաբար, հիմա մենք սուբյեկտայնության կորուստ ունենք, ավելի շատ օբյեկտի ենք վերածվել, եթե այդպես դառնանք, որևէ մեկը մեր կարծիքը չի էլ հարցնելու։ Դրա համար մենք այնպես պետք է անենք, որպեսզի կարողանանք վերակենդանանալ, հնարավորինս զերծ մնալ տարբեր աշխարհաքաղաքական խաղերի մեջ մտնելուց, զերծ մնանք երկրի ներսում հրահրվող թշնամանքից։ Կարճ ասած, քաղաքական դաշտ մարգարեներ պետք է գան, եթե մարգարեներ չգան, ապա լավ բան չի լինելու»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվեց ՀՀ պաշտոնական փաստաթղթերն ապոստիլով վավերացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որը հեղինակել ու հանձնաժողովին է ներկայացրել Կառավարությունը։
Դաշնակցության երիտասարդական միության ներկայացուցիչները «Նի-կոլ, դա-վա-ճան» վանկարկումներով շարունակում են «Արժանապատվության» երթը։
Երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում «Մեդիապաշտպան» նախաձեռնության ներկայացուցիչ Էդգար Խաչատրյանն ասաց, որ «Մեդիապաշտպանն» այսօր դիտարկումներ է անցկացնելու ընթացող երթի ժամանակ, նկատի ունենալով երեկվա դեպքերը, մասնավորապես, երբ Մաշտոցի փողոցը փակելու ժամանակ ոստիկաների բիրտ միջամտության արդյունքում վնասվել էր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տեսախցիկը:
«ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» նախագահ Ռուբեն Օսիպյանի խոսքով՝ կանխատեսումներ կան, որ տնտեսության ընդհանուր վիճակը վատթարանալու է, աշխատանքային ռեսուրսների, աշխատանքի խնդիր կա, նաև մոտիվացիայի խնդիր են տեսնում։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքով՝ ՓՄՁ ոլորտում խնդիրները շատ են, հիմա իրավիճակն ավելի բարդ է, քանի որ պատերազմն իր հետ բացասական հետևանքներ է բերել:
«Առաջարկում եմ պարբերական հանդիպումներ ու քննարկումներ ունենանք և կոնկրետ խնդիրների շուրջ: Կոնկրետ գյուղատնտեսության ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հնարավոր է լուծել և տեսնել արդյունքներ: Օրինակ, մինչև օրս կատարված ծրագրերը, կարծում եմ՝ պետք է վերանայել, գնահատել՝ ինչ արդյունք տվեցին: Իմ առաջին գնահատականն այն է, որ դրանք այդքան էլ փոփոխություն չբերեցին, բացառությամբ կոնկրետ դեպքերի: Հիմա կրկին պնդում եմ՝ գյուղատնտեսական կոոպերատիվների զարգացման շուրջ, որի զարգացումն արդիական է: Այսօր գաղտնիք չէ, որ օրենքն արդեն մի քանի տարի գործում է, բայց որևէ նպաստավոր պայման գյուղատնտեսության մեջ կոոպերատիվների զարգացմանը չբերեց, խնդիրները թե՛ հարկային դաշտում են, թե՛ կոնկրետ կազմակերպչական տեսանկյունից: Այս ամենը պետք է վերադարձնենք օրակարգ, առկա է բոլոր ռեսուրսը, պետք է եզրահանգումներ անենք ու լուծումներ գտնենք»,- նշեց Արթուր Գոմկցյանը:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում տեղի է ունենում աշխատանքային քննարկում՝ փոքր, միջին ձեռնարկատերերի մասնակցությամբ՝ քննարկվում են ՓՄՁ աշխատանքային խմբի աշխատանքի շարունակության ու հանդիպումների պարբերականության հարցերը:
«Պետք է քննարկվի, տեսնենք՝ պետական գաղտնիքի հրապարակումները ճի՞շտ են, թե՞ ոչ, դրանք քրեական պատասխանատվություն ենթադրո՞ւմ են, թե՞ ոչ, որովհետև նա հայտարարություն է անում, որը խփում է Հայաստանի և Արցախի հանրապետություններին»,- շեշտեց պատգամավորը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ իշխանական այն պատգամավորներին, որոնք դուրս են եկել խմբակցությունից և վայր դրել մանդատը, «ինչ-որ տեղ» նրանց հասկանում է, քանի որ նրանք փորձում են իրենց ներուժն օգտագործել այլ բնագավառում։
Նոյեմբերի 30-ի կեսօրին Գյումրու թիվ 2-րդ դպրոցի տնօրեն, ՀՅԴ անդամ Հովհաննես Պետրոսյանը հայտարարեց, որ սկսում է հացադուլ՝ իր արժանապատվությունն իրեն վերադարձնելու պահանջով, այլ խոսքով՝ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որի ստորագրությամբ Արցախի մեծ մասը հանձնվեց թշնամուն։
Դեկտեմբերի 1-4-ը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի գլխավոր խորհրդական, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանը գործուղվել է Սյունիքի մարզ։
«Wargonzo» տելեգրամ ալիքի աղբյուրներն այսօր լուր էին հրապարակել, որ ռուսերենը Արցախում կստանա պետական լեզվի կարգավիճակ։ Ըստ այդ աղբյուրների, ներկա պահին Արցախի Ազգային ժողովի պատգամավորները մշակում են օրինագիծ, որով ռուսերենը կդառնա 2-րդ պետական լեզու՝ հայերենից հետո)։
Նոյեմբերի 10-ին, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց հայտնի եռակողմ համաձայնագիրը և Արցախի մեծ մասը հանձնեց թշնամուն, հայտարարեց, որ բանակը բարոյալքված է եղել և չի կարողացել կռվել, այլ խոսքով՝ դիվանագիտական ճակատում կրած պարտությունը դրեց բանակի ուսերին։ Մինչև օրս, իշխանության տարբեր ներկայացուցիչներ պնդում են, թե իբրև բանակն է պարտվել, մինչդեռ առաջնագծում կռված կամավորներն ու ժամկետային զոինծառայողները, սպայական կազմը բազմիցս հայտարարել է, որ բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է։