«Այս Կառավարությամբ ու այս ԱԺ-ով անկախության տոն նշելը չի ստացվի». Վահան Արծրունի

Ժամեր անց ՀՀ իշխանությունները կմասնակցեն Հանրապետության հրապարակում տեղի ունեցող «գունագեղ» տոնակատարությանը՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր դեռևս սեպտեմբերի 8-ին՝ Կառավարության նիստի ժամանակ՝ տեղեկացնելով, որ անկախության տոնը կնշվի մասշտաբային և գունագեղ տոնակատարությամբ։

168.amկոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունուց հետաքրքրվեց՝ միջոցառմանը ելույթ ունենալու հրավեր ստացե՞լ է։

«Որևէ կոնտակտ չի եղել, անկեղծ՝ տրամադրություն էլ չկա։ Ստեղծված իրավիճակում 30-ամյակը մենք լռությամբ պետք է տոնեինք։ Կարծում եմ՝ նման տոներն ապագայի տոներ են. այս Կառավարությամբ ու այս ԱԺ-ով անկախության տոն նշելը չի ստացվի, ո՛չ 30-ամյակը, ո՛չ 31-ը և ավելին։ Սա մեզ համար ազգային տոն է, և միայն ազգային կառավարությունը կարող էր տոնին իրեն լիարժեք դրսևորել»։

Տեսանյութեր

Լրահոս