Օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի, Իոաննիսյանի, Ազատության և Հ1-ի արշավը Սերժ Սարգսյանի ուղղությամբ մեկ բանի մասին է վկայում. Հայկ Մամիջանյան

Այսօր խորհրդարանում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադարձավ ՀՀ երրորդ նախագահի դեմ իշխանության  սանձազերծած քարոզչությանը, ըստ որի՝ Երրորդ նախագահն ապրիլյան պատերազմից անմիջապես հետո մեկնել է Բադեն Բադեն:

«Այս ամենը շատ արագ հերքվեց Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանի կողմից հստակ ապացույցներով, որ նախագահը մեկնել է Գերմանիա և հանդիպել Անգելա Մերկելի հետ, նաև ունեցել է մի շարք կաևոր հանդիպումներ: Երբ այս ամենը սկսվեց, առաջին միտքն էր, որ մեր մտքով անցավ, որ դա օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ հետագայում դատարանում սպասվելիք պարտությունը մեղմելուն էր ուղղված: Իսկ ես հիշեցնեմ, որ նա ասել էր, իբր նախագահ Սարգսյանը խաղատուն էր հաճախել, այլ ոչ թե առհասարակ Բադեն Բադենի մասին էր խոսքը գնում: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ օլիգարխի համար տեքստեր գրող, դեղին մամուլով հերքումներ և նորություններ տպող անձնավորությունն այս պահին զբաղեցնում է ԱԺ նախագահի պաշտոնը, հավանաբար ժամանակ էր պետք  շահել, որպեսզի հիշյալ օլիգրախը հասցնի ներողության տեքստը պատրաստել կամ հանձնարարի ինչ-որ մեկին պատրաստել, երբ դատարանում դա պարտվի»,- նշեց Հայկ Մամիջանյանը:

Ըստ նրա, երբ Սերժ Սարգսյանի դեմ արշավին միացել են նաև ֆեյքային ու կիսաֆեյքային լրատվականները, ֆեյք քաղաքագետները, ենթադրել է, որ այդ ամենը նպատակ ունի հանրության ուշադրությունը շեղելու երկրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական, անվտանգային խնդիրներից, նաև գերիների խնդիրներից, սակայն, երբ արշավին միացել են Նիկոլ Փաշինյանի քարոզչամեքենայի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպես, օրինակ,  Հանրային հեռուստատեսությունն է, «Ազատություն» ռադիոկայանը, հասկացել է, որ ունի հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական կապիտուլյացիայի ևս մեկ փուլ ենթադրող  փաստաթղթի ստորագրում, որի մասին երեկոյան եղել է հրապարակում:

«Խոսքը վերաբերում է, այսպես կոչված, խաղաղության պայմանագրին, որը մեր երկրին, պատերազմից  բացի, ոչինչ չի բերում: Չեմ կարող չհիշատակել այս ողջ  արշավի ճարտարապետին՝ Սորոսից գրանտներ ստացող Դանիել Իոաննիսյանին, որը մեր երկրում ամեն ինչ է, եթե նա հետաքննությունների այդքան սիրահար է, ապա խորհուրդ կտամ հետաքննություն սկսի, թե այդ ինչպես սկսվեց, որ վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը երկու գերշքեղ մեքենա գնեց իրեն սպասարկելու համար»,- հավելեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս