Չենք հրաժարվելու փողոցային պայքարից. ակտիվ քննարկումների մեջ ենք. Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ օրերս Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպմանը։

«Մենք պարբերաբար նման հանդիպումներ ունենում ենք մեր համակիրների, թիմակիցների ու աջակիցների հետ, որին պարբերաբար մասնակցում է նաև Ռոբերտ Քոչարյանը։ Այդ հանդիպումը դիտարկեք այդ շրջանակներում։ Այո՛, մենք գնահատում ենք, որ երկիրը գտնվում է խիստ բախտորոշ փուլում, կա ճգնաժամ, պետականությանը սպառնում են վտանգներ, և այդ թեմայով մենք ունեցել ենք քննարկումներ, պլանավորելու մեր առաջիկա աշխատանքները, նաև լսելու մեր համակիրների, աջակիցների տեսակետները՝ առաջիկա անելիքների վերաբերյալ»,- նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ մշտապես հայտարարել են՝ երբեք չեն հրաժարվել ու չեն հրաժարվելու փողոցային պայքարից։

«Այս փուլում շատ ակտիվ քննարկումների մեջ ենք, ի՞նչ անել, ինչպե՞ս անել, որպեսզի չեզոքացնել մեր երկրին սպառնացող վտանգները և կանխել Հայաստանի թուրքացումը։ Այս իմաստով ընդդիմությունը, մասնավորապես՝ մեր դաշինքն ունի անելիք, և առաջիկայում դուք ականատես կլինեք նաև փողոցային ակցիաների և մանրամասն գործողությունների։

Մենք մանդատները վերցնելու օրը, դրանից առաջ,  հետո, ԱԺ իմ հիմնական և առաջին ելույթում, նաև իմ գործընկերները ասել ենք, որ մեր խորհրդարանական պայքարը զուգորդվելու է նաև փողոցային պայքարով։ Այսօր մեզ հիմնականում քննադատում են հենց դրա համար, որ փողոցային պայքարը տեղի չի ունենում, իսկ միայն խորհրդարանական աշխատանքով՝ այն, ինչ կատարվում է մեր երկրում, դրա դիմացն առնել չենք կարող»,- եզրափակեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս