«Չգիտեմ, Արշակ Կարապետյանը գուցե Արծվաշենի հրաձգարանի՞ց է հրապարակումներ անում, ամեն դեպքում չեմ տեսել, որ հայկական ոստիկանական զորքերն այնտեղ անցակետ տեղադրած լինեն». Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ 168.am-ի խնդրանքով անդրադարձավ իշխանության, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի այն պնդումներին, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու հայտնվելը պայմանավորված է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որն ընդունվել է ՀՀԿ-ի իշխանության օրոք։

«Ոչ միայն ՀՀ-ի դեպքում պետական սահմանը և հարաբերությունները երրորդ պետության հետ կարգավորվեն միջազգային և երկկողմ փաստաթղթերով, այլ այն աշխարհի բոլոր պետությունների համար օրինաչափություն է։ Այդ անհեթեթությունը, որ անընդհատ շեշտվում է, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը պատասխանել է այդ հարցին՝ սա  ուղղակի աբսուրդ է։ Նորից եմ կրկնում՝ յուրաքանչյուր օրենքը, ընդհանուր դրույթների մասում հստակ սահմանվում է, թե այդ օրենքն ինչին է ուղղված, ինչ է կարգավորում և հասարակական հարաբերությունների որ շրջանակն է  ամրագրում։ Վստահ եմ, այնտեղ բառակապակցություն չեք գտնի առ այն, որ այն կարգավորում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները»,- նշեց Աննա Մկրտչյանը։

Նրա բնորոշմամբ, այս խառնաշփոթը միտումնավոր է ստեղծվում, որովհետև դեռևս  Սև լճի շուրջ տեղի ունեցող գործընթացները, երբ հենց իշխանությունների պնդմամբ՝ 1000-ից ավելի ադրբեջանցիներ ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, իրենք պնդում էին, որ կա ագրեսիա  և այդ ագրեսիան պետք է ստանա իր համարժեք արձագանքը։

«Հիմա իրենց հռետորաբանությունն ամբողջությամբ փոխել են, նույնիսկ ամենաբարձր մակարդակով օգտագործում են ադրբեջանական տեղանուններ, փորձելով ադրբեջանական կեղծարարությունը ևս մեկ անգամ հիմնավորել, որպեսզի ադրբեջանցիները կարողանան հիմք ընդունել մեր կառավարության կողմից մեջբերումները և աշխարհին ներկայացնեն ոչ թե՝ որպես ագրեսորներ, ովքեր ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, այլ երկու պետություններ, որոնք ունեն սահմանային վեճ։ Սա ամենևին այդպես չէ, մենք ունենք խնդիր մեր պետական սահմանը ներխուժած անձանց հետ և այժմ ըստ էության մենք պայքար չենք իրականացնում»,- հավելեց պատգամավորը։

Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից բարձրաձայնած, այսպես ասած, «անկլավներին», Ա. Մկրտչյանը նկատեց՝ այդ հարցն 90-ականներին փակվել է։
«Նույն Արծվաշենը խորհրդային քարտեզներով հայկական տարածք է։ Ես չգիտեմ՝ Արշակ Կարապետյանը գուցե Արծվաշենի հրաձգարանի՞ց է հրապարակումներ անում, ամեն դեպքում ես չեմ տեսել, որ հայկական ոստիկանական զորքերն այնտեղ անցակետ տեղադրած լինեն։ Այս պահի դրությամբ մենք ուղղակի չենք կարող այլ բնորոշում տալ դրան, քան՝ ՀՀ ինքնիշխան տարածքում միջպետական ճանապարհը ագրեսիայի ենթարկման արդյունքում ուղղակի Ադրբեջանի կողմից զավթված է, որը համարժեք արձագանքի ուղղակի չի արժանացել»,- ընդգծեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս