ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավորներն իրենց սենյակներում մեծամասշտաբ վերանորոգում են սկսել
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները մեծամասշտաբ վերանորոգման աշխատանքների մեջ են. վերանորոգում ու թարմացնում են իրենց աշխատասենյակները։ Դրանք այն սենյակներն են, որտեղ 7-րդ գումարման ԱԺ-ում զբաղեցնում էին իրենց խմբակցության այլ անդամներ։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո հանձնաժողովի նախագահների փոփոխություններից հետո փոխվեցին նաև նրանց աշխատասենյակները, որից հետո պատգամավորները լծվեցին իրենց սենյակների վերանորոգման և ձևափոխման աշխատանքներին։
Շատ պատգամավորներ նույնիսկ փոխում են սենյակների կահույքը, որն արդեն բերել ու տեղավորել են ԱԺ միջանցքներում։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում