Ադրբեջանցի իրավապաշտպան Ահմեդ Շահիդովը Twitter-ի իր էջում գրել էր, որ հունիսից Ստեփանակերտը լինելու է Ադրբեջանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո՝ լինի դա խաղաղ ճանապարհո՞վ, թե՞ ուժի կիրառմամբ: Ըստ նրա՝ հայերը բավականաչափ տեղեկացված չեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, հետևաբար, եթե իրեն չեն հավատում, կարող են հարցնել Նիկոլ Փաշինյանից:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ արտահերթ ընտրություններ կազմակերպելով՝ իշխանությունը որևէ մեկին լավություն չի անում, ներքաղաքական ճգնաժամի թիվ մեկ պատասխանատուն իշխանությունն է, հետևաբար՝ նա պետք է քայլեր անի այդ ճգնաժամը լուծելու համար։
Այսօր մոտոցիկլետով մի քաղաքացի Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական ֆեսով լուսանկարները բերել էր Ազգային ժողովի մուտքի մոտ։ Լուսանկարներից մեկը նա փակցրեց Բաղրամյանի մուտքի դռան վրա, ինչը նկատեցին ոստիկանները և քաղաքացուն հորդորեցին հանել այն։
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ գրեթե քաղաքական բոլոր ուժերից էլ ստացել է առաջարկներ՝ նախընտրական ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ, սակայն այս պահին որևէ որոշում չունի:
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարանում ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ հանրության մեջ տարածված խուսակցություններին և մամուլի հրապարակումներին: Նախ «Ժողովուրդ» օրաթերթը վաճառելու մասին տարածված խոսակցություններին ի պատասխան ասաց.
«Երեկ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն ասաց, որ փոխհատուցում լինելու է, մարդկանց փոխհատուցում կտան, թե ինչ կարգի ու ինչպես՝ չգիտեմ։ Եթե դրանք արդեն թուրքի ձեռքում են, էլ ի՞նչ հետ տալ, եթե ես նրանց ձեռքն ընկնեմ, կտոր-կտոր կանեն, էլ ուր մնաց՝ անասուն ընկնի, ու նրանք կտոր-կտոր չանեն ու չուտեն»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը։
«Եթե տեղի է ունեցել ենթադրյալ հանցագործություն, ապա դրանից ինչ-որ մեկը պետք է տուժեր։ Հիմա նախաքննություն իրականացնող մարմինը չի նշում, թե ով է տուժողը, հիմա իմ հայտարարություններից ո՞վ է այդ տուժողը, փաստորեն, տուժող գոյություն չունի։ Հիմա միջնորդեցինք, որպեսզի տուժող ներգրավեն ենթադրյալ սուբյեկտ հանդիսացող Նիկոլին, բայց դա էլ է մերժվել»,- հավելեց Զարուհի Փոստանջյանը։
ՀՀԿ-ն ապրիլի 29-ին պաշտոնապես հայտարարեց, որ մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ «Հայրենիք» կուսակցության հետ դաշինք կազմելով։
«Հայրենիք» կուսակցությունը և ՀՀԿ-ն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն դաշինքում, և ըստ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի, նախընտրական ցուցակում չեն լինելու այնպիսի անձինք, որոնք օրենքի հետ չունեն համերաշխություն։
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը վստահ է, որ «Հայրենիք» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների տեխնոկրատ գծի քաղաքական թիմի անգամ պահեստային նստարանը զրոյական հաշվի վրա կթողնի Փաշինյանի թիմին, անգամ, եթե խաղա առանց դարպասապահի։
«ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ էլ մշտապես եղել է օրինականության հաստատման սիմվոլը։ Նա ԱԱԾ եղած ժամանակ և դրանից հետո էլ, մինչև կուսակցության համագումարը, ասել է երկու հստակ թեզ, որ սևերի ու սպիտակների բաժանումը կեղծ օրակարգ է, և, որ նախկինին վերադարձ չի լինելու։ Կա հստակ համոզմունք, որ այն ինչ հանդուրժելի էր, և այն, ինչ հնարավոր էր նոր ստեղծված պետությունում, մեր պահանջները դրանց նկատմամբ պետք է բարձրանային»։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» կուսակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Արայիկ Հարությունյանի այս հայտարարությանը՝ նշեց, որ նրա ցանկացած խոսք, հայտարարություն պետք է ընդունել՝ որպես հաղորդում հանցագործության մասին, և հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև երբևէ չի եղել դելիմիտացիա կամ դեմարկացիա, դա չի եղել նաև խորհրդային ժամանակաշրջանում, որովհետև այդ ժամանակ երկու սուվերեն պետության դելիմիտացիա և դեմարկացիա չի եղել»,- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքով՝ Սահմանադրության կարգավորումները վիճարկում են տարբեր գիտնականներ։
Հարցին՝ այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը բարի կամքի դրսևորո՞ւմ է ցուցաբերել, Արթուր Դավթյանը պատասխանեց.«Այո։ Դուք թեման նաև անլրջացնում եք, դրանով նաև դատական պրոցես է գնում, հետևեք, գնացեք կարդացեք այդ որոշումը, և այդ որոշման մեջ դուք գնահատականներ կտեսնեք։ Ես հետևել եմ կայացրած որոշման դատախազական հսկողությանը և եկել եմ այն եզրակացության, որ այդ փաստով կայացրած որոշումն օրինական է»։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ մոտավորապես մեկ տարի առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությանը։
«Դուք համադրությունը սխալ եք անում։ Գլխավոր դատախազն այդ հարցին ունի հետևյալ պատասխանը՝ բացահայտվածության հատվածով գործը գնացել է դատարան, մնացած մասով մենք ունենք անջատված մաս, որը միջդատական վարույթում է։ Քրեադատավարական առումով բացահայտված քրեական գործը միջդատական վարույթում չի մնում։ Ես ձեզ խնդրում եմ՝ վարչապետի խոսքը մեկնաբանելու հարցադրումներ ինձ մի արեք»,- նշեց Ա. Դավթյանը։
«ԱԱԾ և ոստիկանության պետերը համարվում են վարչապետին առընթեր պետական մարմինների ղեկավարներ։ Տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, կարծում եմ՝ կառավարության ղեկավարը կարող էր իր ենթակաների հետ կիսվել, ինչո՞ւ եմ օգտագործում կիսվել բառը, որովհետև, եթե նույնիսկ դուք դրա անունը դնեք հրահանգ, միևնույն է՝ քրեական վարույթում ամեն ինչ իրականացվում է այնպես, ինչպես նախատեսել է Քրեական օրենսգիրքը»,- շեշտեց Արթուր Դավթյանը։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ներկայացնելով ՄԻՊ 2020 թվականի տարեկան զեկույցը, անդրադարձավ նաև նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձություններին։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ներկայացրեց «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը։
Միաժամանակ Արման Թաթոյանն ասաց, որ ադրբեջանցին Սյունիքի համայնքները միավորող ճանապարհներին տեղադրել է իր ցուցանակներն ու դրոշները, ինչն օգտագործում են որպես պատրվակ՝ իրենց զինվորականներին տեղակայելու համար։
«Մենք ունեինք նաև խնդիրներ՝ առողջապահական համակարգի հետ կապված, մասնավորապես՝ հոսպիտալացումների խնդիրների հետ կապված, հարցը լուրջ էր դրված։ Բնականաբար, համակարգը պատրաստ չլինելով, դարձյալ այդ շոկային վիճակում հայտնվելով՝ խնդիրներ էին առաջանում մարդկանց բժշկական օգնության հասանելիության հետ կապված»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը։
«Իմ առաջարկն այն է, որ սեղմենք այն ժամկետները, որոնց ընթացքում պետք է քննվեն արժանապատվությանը, բարի համբավին հասցված վնասի վերաբերյալ գործերը։ Մենք հաշվի ենք առել մեր բոլոր գործընկերների առաջարկները։ Եթե այս առաջարկներն ընդունելի են մեր գործընկերների կողմից, ապա կարող են նախագիծը հավանության արժանացնել, չնայած մատաղին են ասում՝ ընդունելի լինի»,- հավելեց Գևորգ Պետրոսյանը։
«Հիմա մինչև այդ վարչական տուգանքը, մինչև սահմանի վերականգնում, ինչպես է ապահովվելու սահմանը։ Ես եղել եմ այնտեղ, ճանապարհը բաց, այն կողմում թուրքն է, այս կողմում մենք ենք, անհասկանալի իրավիճակ է։ Մինչև ձեր բերած առաջարկը, այդ ժողովրդի անվտանգությունն ինչպես պետք է ապահովվի։ Ես պարզ ասեմ՝ թաքցնելու բան չկա, այնտեղ ամեն պահի թուրքը կարող է ճանապարհից մարդ տանի, դա պարզ բան է, հասկանալի, պետք է նման դեպք լինի, նոր մտածե՞նք»,- հետաքրքրվեց Սասուն Միքայելյանը։
Ապրիլի 26-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերն առաջ էին եկել, սակայն հետո կրկին վերադարձել էին հին տեղակայման դիրքեր։
«Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության նախագահն է եղել, եթե հայտարարություն է արել, թող գնա իր հայտարարություններին պատասխան տա։ Միքայելյան Սասունը չպետք է պատասխան տա, Միքայելյան Սասունը որպես զինվոր, հրամանատար՝ իր զենքը վերցրել, գնացել կռվել է»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ գաղափար կա ժամկետային զինծառայության ժամկետները կրճատել և հինգ տարին մեկ եռամսյա հավաքներ անցկացնել, Սասուն Միքայելյանը որևէ բան չասաց, միայն դիմելով լրագրողին՝ խորհուրդ տվեց. «Վերջացրեք»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի խոսքով՝ պետք չէ ձգձգել Սյունիքի տարածաշրջանի կարգավորումը։
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Սուրեն Մելքոնյանի խոսքով՝ ոչ միայն Սյունիքում, այլ ողջ բնագծով տեղակայված են և՛ թշնամու, և՛ հայկական զորքերը, բնագիծը դեռ վերջնական կարգավորված չէ։
«Սահմանային շերտն ինչի՞ մասին է խոսում, այդ կիլոմետրանոց սահմանային շերտում պետք է մշտական բնակչություն չլինի։ Հիմա մեզ մոտ իրավիճակ է ձևավորվել մեկ կիլոմետրանոց, այլ սահմանային գծին մոտ են բնակվում։ Բնականաբար, այդ ամենը ժամանակի ընթացքում պետք է լուծումներ ստանա, որպեսզի համապատասխանեցնենք սահմանների պահպանությանը։ Պետք է լուծվի սահմանային չեզոք գոտու հարցը՝ երկու կողմից, որտեղ շփումը կբացառվի։ Առավել ևս՝ բնակիչների և հակառակ կողմի զինվորների»,- ասաց Սուրեն Մելքոնյանը։