«Ես դիմել էի խաղաղապահներին, իրենք էլ ընդառաջում են, մնում է մյուս թևը՝ ադրբեջանական կողմն արձագանքի». Արցախի թեմի առաջնորդը՝ Դադիվանք այցի մասին

Արցախի Հանրապետության թեմի առաջնորդ առաջնորդ Գերաշնորհ ՏՎրթանես եպիսկոպոս Աբրահամյանը դիմել է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին՝ Սուրբ  Հարության տոնին ուխտագնացություն կազմակերպել դեպի Դադիվանք։

«Ես դիմել էի խաղաղապահներին, իրենք էլ ընդառաջում են, մնում է մյուս թևը՝ ադրբեջանական կողմն արձագանքի, տեսնենք՝ նա ինչ է ասում։ Երբ դիմեցի ռուս խաղաղապահներին, նրանք ասացին՝ Սրբազան ջան, ցուցակ և տրանսպորտ տուր մեզ, ես էլ տվել եմ։ Հիմա ժողովրդին հավաքում եմ՝ 50-60 հոգի, որ այդ օրը տանեն։ Եթե ստացվի՝ ուրեմն՝ ավելի լավ բոլորիս համար, կգնանք՝ կաղոթենք, եթե չստացվի, չգիտեմ՝ ինչ ասեմ։ Առայժմ՝ այսքանը»,- եզրափակեց Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսից Ադրբեջանը, առանց որևէ բացատրության, հայկական կողմին արգելել է Դադիվանք ուխտավորներ ուղարկել, թեև նոյեմբերի 25-ին Արցախի Քարվաճառի շրջանը հանձնելուց հետո Ադրբեջանի հետ համաձայնություն ձեռք բերվեց, որ Դադիվանքում մնալու են հայ հոգևորականները, և յուրաքանչյուր կիրակի հայ ուխտավորները հնարավորություն կունենան այցելելու այնտեղ՝ մասնակցելու պատարագներին։ Մի քանի ամիս պատարագներին մասնակցելուց հետո, ուխտավորները զրկվեցին այդ հնարավորությունից։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930