Ասողը «ղալլաթ» է անում. ես բանակցել եմ ինչ-որ բան ստանալու համար. Սերժ Սարգսյան
Ազատության հրապարակում ընթացող «Հանուն Արցախի և Հայաստանի» հանրահավաքին մասնակցում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ազատության հրապարակում նա կարճ զրույց ունեցավ լրագրողների հետ և պատասխանեց մի քանի հարցերի։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ պետք է սպասել Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումից, ինչին ի պատասխան՝ Երրորդ նախագահն ասաց, որ չի կարող ենթադրություններով զբաղվել։
«Չեմ կարծում, որ վաղն ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի, օդում, իհարկե, կախված են այդպիսի վտանգներ»,- նշեց Սերժ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է ներկայիս իշխանությունների այն մեղադրանքներին, որ 30 տարում պետք է խաղաղություն ստեղծեին, որպեսզի երկիրն այս իրավիճակում չհայտնվեր, Սերժ Սարգսյանը նկատեց.
«Գիտեք, այսպիսի կոնֆլիկտները հեշտ չէ նույնիսկ 40-50 տարում լուծելը, որքան կարողացել ենք, այնքան այդ լուծումը մոտեցրել ենք, և դա մեր մեղավորությունը չէ, որ իշխանության եկան մարդիկ, ովքեր ասացին, թե իրենց կետից են սկսում, և ասացին, որ ձեր գործը չէ, թե ինչ ենք բանակցում, ինչ ուզում՝ այն էլ բանակցում ենք։ Եվ մենք հասանք այս վիճակին»։
Հիշեցմանը, որ իշխանությունն իրենց նաև մեղադրում է, որ բանակցել են Արցախը հանձնելու համար, Սերժ Սարգսյանը նշեց.
«Ասողը ղալաթ է անում, ես երբեք տալու մասով չեմ բանակցել, ես բանակցել եմ այն մասին, թե մենք ինչ կարող ենք ստանալ, և դրանից ելնելով՝ մենք էլ ինչ-որ չափով պատրաստ էինք փոխզիջումների»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում