«Թշնամին էլ է մեր սահմանին կանգնած, մերոնք էլ են մեր սահմանին կանգնած։ Մեր տարածքից թշնամու հսկողության տակ վարելահողեր կան, ասում են՝ մերն է, բայց առայժմ չկա այդ մտավախությունը, որ Խոզնավարն էլ կարժանանա Շուռնուխի ճակատագրին։ Գան մտնեն գյո՞ւղ, մեզ միայն դա է մնացել, դա էլ անեն՝ պրծնենք»,- եզրափակեց Վարո Գրիգորյանը։
Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ բաց առաջարկով է հանդես գալիս` ուղղված միջազգային հանրությանը, նաև Ադրբեջանի կառավարությանը։
168.am-ը «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ «Կարմիր խաչը» ի՞նչ տեղեկություն ունի հայ գերեվարված զինծառայողների վերաբերյալ, արդյո՞ք կապ հաստատել են Ադրբեջանի «Կարմիր խաչի» իրենց գործընկերների հետ։
Մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։
«Սև Հովազ» ջոկատի լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, խայտառակություն է համարում այն, ինչ այսօր տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին, երբ թշնամին հատել է սահմանը և ՀՀ սուվերեն տարածքից գերեվարել հայ զինծառայողների։
«Մեր բանակն ամեն ինչ իրականացնում է, որպեսզի սադրանքների չտրվի։ Թշնամու նպատակների մասին բազմիցս խոսվել է։ Մեր կողմից իրականացվում են բոլոր քայլերը, այդ թվում՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ։ Ամեն ինչ իրականացվում է, որպեսզի չկրկնվեն նման դեպքեր, և ամեն ինչ իրականացվում է, որպեսզի գերեվարված զինծառայողները վերադառնան հայրենիք»,- հավելեց պաշտպանության փոխնախարարը։
«Մեզ անհրաժեշտ է փակ ձևաչափով տեղեկատվություն փոխանակել, մեր պատգամավորներից արդեն Վարդենիսում են, տեղեկատվությունը ստանում են, վերլուծում ենք, հասկանում ենք՝ ինչ ենք անում, ինչպես ենք անում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
«Կարծում եմ՝ դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին այս փուլում խոսելը վաղ է, հարցը քննարկել եմ նաև Արցախի ռազմական ղեկավարության հետ՝ այս պահին պետք է լինի սահմանների ճշգրտում, քանի դեռ Արցախի հարցը, կարգավիճակը լուծված չէ։ Մենք չգիտենք՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևին ինչ է խոստացել, մենք այս մարդու պայմանավորվածությունների մասին ոչինչ չգիտենք։ Նա ԱԺ ամբիոնից բղավում, ասում էր՝ ինչ ուզում, այն էլ բանակցում ենք, սա է իրավիճակը»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը։
Տավուշի մարզի սահմանապահ Բաղանիս գյուղում իրավիճակը հանգիստ է, որևէ կրակոց չի հնչել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը։
Այսօր առավոտյան թշնամու կողմից հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի հատվածում 6 հայ պայմանագրային զինծառայող է գերեվարվել։
«Ես կարող եմ միայն արձանագրել փաստ, որ այն, ինչ տեղի է ունենում, ՀՀ գործող իշխանությունների «վզով» է, իրենց մեղավորությունն է, նրանց պատճառով է այս ամենը տեղի ունենում, հետևաբար՝ պետք է խստագույնս պատժվեն։ Հիմա արդեն անիմաստ է կրկնել, որ առաջին հերթին պետք է հարցի լուծմամբ և երկրի կառավարմամբ զբաղվեն պրոֆեսիոնալ մարդիկ, այլ ոչ թե «քուչից» հավաքած ժեխը, որովհետև այդ մարդիկ ո՛չ գիտեն, ո՛չ կարողանում են և ո՛չ էլ ուզում են ինչ-որ բան անել։ Իշխանության պետք է գան ուժեր, որոնք գիտեն ու հնարավորություններ ունեն գոնե այս ամենը կանգնեցնել, որովհետև հին սահմանագիծն անհնարին է վերադարձնել մոտակա մի քանի տարին»,- եզրափակեց Արմինե Ադիբեկյանը։
«Վարդենիսից դուրս ես գալիս, դա Սոթքի հատվածն է, այսինքն՝ թշնամին մտել է մեր տուն, հատուկ պաշտպանության տարածք, զինված ուժերի պաշտպանության տարածք, և գերեվարել են զինվորների։ Եթե հիշում եք, մի քանի օր առաջ, երբ խոսվում էր հայ հովիվին ծեծելու մասին, Պաշտպանության նախարարն ԱԺ-ում խրոխտ հայտարարում էր, թե ի՞նչ է եղել, որ, կարևորը՝ վիրավորներ չկան, կարևորը՝ զոհեր ու գերիներ չկան, դրանից մի քանի օր հետո եղավ զոհ, գերիներ։ Րոպեներ առաջ տեղեկատվություն տարածվեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակոցներ են հնչել, վիճակն այլևս անկառավարելի է»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
«Որքան էլ փորձենք ասենք՝ պետական սահման և այլն, իներցիայի ուժով ենք ասում, իներցիայի ուժով այդ սահմանները մերն են, մեր տարածքում են։ Հիմա ստացվում է, որ մեզ մեր տարածքում գերեվարել են։ Սա շատ վտանգավոր է, ու ես չգիտեմ՝ սրա նպատակը ո՞րն է, ու հետևանքներն ի՞նչ է լինելու։ Ակնկալում եմ, որ Պաշտպանության նախարարությունը պետք է պարզաբանումներ տա շատ մանրամասն, թե ինչ հանգամանքներում են գերեվարվել, և ինչո՞ւ մենք համապատասխան գործողություններ չենք իրականացնում»,- նշեց Թագուհի Թովմասյանը։
«Այս պահին լարված վիճակ է, աշխատանքներ են տարվում, որպեսզի կարողանան հետ բերել այդ տղաներին, չգիտեմ՝ որքանով կհաջողվի։ Մեծ մասշտաբի բանակցություններ ու գործողություններ է ձեռնարկվում»,- նշեց Հակոբ Ավետյանը։
Թե ստեղծված իրավիճակում որո՞նք պետք է լինի հայկական կողմի անելիքները, Կարեն Վրթանեսյանը պատաախնեց, որ 168.am-ն արդեն գրել է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել է, որպեսզի գնա սահման, սակայն նրան մերժել են։
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանին ոչ միայն բերման ենթարկեցին, այլև որոշակի «ստուգումներից» հետո փակեցին նրա ընտանիքին պատկանող Մեղրիի մաքսակետի հարևանությամբ գործող մաքսային հսկողության գոտին՝ տերմինալը, որտեղ կատարվում է Մեղրիի և Քաջարանի վերաբերյալ բեռների մաքսազերծումը։
«Ռազմական դրություն կարող է մտցվել, Աստված մի արասցե, իրավիճակի կտրուկ սրման դեպքում։ Մենք հույս ունենք, որ իրավիճակը ոչ միայն կտրուկ չի սրվի, այլև կստանա այն լուծումը, որի մասին մենք խոսում ենք։ ՌԴ նախագահը, կարծեմ, նաև հրապարակային հայտարարել է և մեզ հետ, ինձ հետ աշխատանքային քննարկման ժամանակ ասել, որ ՌԴ դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ ՀՀ սահմանը կարմիր գիծ է ՌԴ-ի համար»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Մայիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի և Սյունիքի հատվածներում առաջ եկած թշնամին տարբեր սադրանքների է դիմում։ Մայիսի 26-ին թշնամին Վերին Շորժայի հատվածում կրակոցներ էր արձակել, որի հետևանքով մեկ հայ պայմանագրային զինծառայող էր զոհվել։ Դրանից հետո խոսակցություններ շրջանառվեցին, որ Սյունիքի մարզի Սիսիանի հատվածում նույնպես եղել են կրակոցներ։
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ թշնամու կողմից արված հայտարարությունը, որ իբր հայկական կողմը գնդակոծել է իր դիրքերը, իրականությանը չի համապատասխանում, Պաշտպանության նախարարությունը այդ ամենը հերքող հայտարարություն է տարածել։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ հունիսի 1-ից բաց տարածքում դիմակներ չեն կրելու, որոշակի փոփոխություններ կլինեն նաև փակ տարածքների հետ կապված։
Ըստ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի՝ իրենք լավ գիտեն, թե ովքեր են գեներացնում այն շինծու ու կեղծ տեղեկությունները, թե ԲՀԿ-ն ՔՊ-ի հետ հետընտրական կոալիցիա է կազմելու։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի խոսքով՝ թուրք խուժանի Հայաստան ներխուժելու վերաբերյալ նախապես ասել էին, որ թշնամին ներխուժելու է, քանի որ իրագործում է որոշակի ծրագիր, որի հիմնական նպատակը ՀՀ մասնատումն է։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունները չեղարկելու հարց այս պահին չեն քննարկել։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում գործարարների ներառելու հարցին, ինչին ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը միշտ դեմ է եղել և քննադատել է։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի մեկնաբանությամբ՝ թեև իրենք, ինչպես նաև ընդիմադիր դաշտում շատերը, մեծ հաշվով, խնդիր չեն տեսնում դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված, այդուամենայնիվ առկա պայմաններում նման բան չի կարող տեղի ունենալ։ Հետևաբար՝ փաստաթղթի կամ դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ խոսակցություն կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ ադրբեջանցի զինվորները վերադառնան իրենց ելման դիրքեր։
«Մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները, որոնք մեզ հետ կապված են հստակ կարգավորված փոխպարտավորություններով, այդ թվում՝ ռազմական, այս գործընթացում մեզ կաջակցեն։ Առաջին հերթին մենք փորձում ենք հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն սա չի նշանակում, որ դա տեղի չունենալու դեպքում չեն լինելու այլ լուծումներ, նաև ռազմական»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։
«Սա թուրքերի քաղաքականությունն է, մինչդեռ ինչ-որ հայ պատգամավորը, որը, ով գիտի, երևի իսկի Շամշադինում էլ չի եղել, նման հայտարարություն է անում՝ ասելով, թե դրանք ադրբեջանական տարածքներ են։ Չինարի գյուղից մինչև մարզկենտրոն 92 կիլոմետր է, սարեր ու ձորեր են, թշնամին միշտ վախեցել է հարձակվել Տավուշի վրա, քանի որ մշտապես ծանր հարված է ստացել, հիմա երևի ուզում են այս ճանապարհով զավթեն Տավուշը։ Պետք չէ այնպես անել, որ տավուշեցիները լքեն իրենց բնակավայրերը, այլ հակառակը՝ անեն քայլեր, որ մարդիկ այնտեղ ամրանան։ Նախկին մարզպետը մի բան է ասում, պատգամավորը՝ մեկ այլ բան, ականատեսները՝ բոլորովին այլ բան»,- հավելեց Լ. Միրզոյանը։
«Մենք էլ պետք է բոլոր մանրամասներին ծանոթանանք, այնպես չէ, որ տեղեկատվությունը մեր ձեռքում է, մենք որևէ տեղեկատվություն չունենք։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ամեն ինչ նորմալ է։ Մեզ բոլոր տեղերից ասում են՝ ամեն ինչ նորմալ է։ Կրակոցների հետ կապված՝ Պաշտպանության նախարարությունը հերքում տարածեց, դե իրենց հերքումն այսօրվա դրությամբ այդքան էլ հավատալու չի, բայց մենք մեր կապերով փորձել ենք ճշտել՝ ամեն ինչ նորմալ է»,- ասաց Անի Սիմոնյանը։
Պատգամավորը չի էլ հասկանում, թե ինչ է հայտարարում, չեմ ուզում որևէ մեկին, հատկապես իրեն անդրադառնալ անձնապես, չեմ էլ տեսնում դրա կարիքը, որովհետև այնտեղ արժեք չկա։ Առանց հասկանալու, եթե այսօր հայտարարություններ են անում, վաղը դրա պատասխանները պետք է տրվեն։ Վաղը դրանք ամբողջությամբ գործիք են լինելու բանակցությունների համար, եթե պետք է բանակցություն տեղի ունենա՝ ասելու են՝ նման հայտարարություն ձեր պատգամավորն է ասել, կամ ձեր վարչապետն ու խորհրդարանից ինչ-որ մեկը։
«Վերին Շորժայում, մեր համայնքում նման բան չի կատարվել, ես էլ եմ փորձում ճշտել՝ ինչու են այդպես գրել։ Այլ տարածքում է թշնամին կրակել, ոչ թե մեր տարածքում։ Եթե Պաշտպանության նախարարությունը նման բան է գրել, ուրեմն՝ չի հասկանում․ Վերին Շորժայում հիմա ես նստած եմ, նման դեպք չկա, այստեղ տարբեր համայնքներ կան։ Ես պաշտոնապես սա ձեզ ասեմ՝ չկա նման բան, հիմա փորձում եմ հասկանալ՝ որտեղ է»,- նշեց Ա. Երանոսյանը։