«Քաղաքական երանգ չունի, բայց ում վերաբերում է, նրանք քաղաքական են». Շիրակի թեմի առաջնորդը՝ իր գրառման մասին
Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ գրառում է կատարել, նա մասնավորապես գրել է.
«06.04.1938…
…06.04.2022
Չկա ոչինչ պատահական…»:
168.am-ը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է նշանակում իր այդ գրառումը։
«Դա հանելուկ է, հանելուկ, պետք է գուշակեք, ռեբուս է։ Սա ուղղված է նրանց, ովքեր հասկանում են, եթե կան մարդիկ, որ չեն հասկանում, ուրեմն՝ նրանց չի ուղղված»,- նշեց Շիրակի թեմի առաջնորդը։
Հարցին՝ գրառումը քաղաքական երանգ ունի՞, սրբազանը պատասխանեց.
«Ոչ, քաղաքական երանգ չունի, բայց ում որ վերաբերում է, նրանք, այո, քաղաքական են, սակայն քաղաքական երանգ չունի»։
Կբացահայտի՞ հանելուկը, թե՞ ոչ՝ հարցին Շիրակի թեմի առաջնորդը պատասխանեց, որ գուցե բացահայտի, գուցե՝ ոչ։