Քաղաքական որոշում կա՝ ՊՊԾ-ում աշխատավարձերը 100 տոկոսով բարձրացնելու մասին. ԱԽ քարտուղար

Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրեց «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման» և հարակից օրենքների նախագծերը և նշեց, որ այդ նախագծով նախատեսված է՝ Պետական պահպանության ծառայությունը առանձնացնել Ազգային անվտանգության ծառայությունից։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը կարևորեց այս քայլը և մի դիտարկում արեց ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու անհրաժեշտության վերաբերյալ.

«ՊՊծ արդյունավետությունը հաստատ չենք կարող մեր պատկերացրած ձևով ունենալ, եթե դրամական բավարարման խնդիրների լուծում չունենանք։ Այսինքն՝ պարզ ասեմ, պետք է աշխատավարձի բարձրացում դիտարկվի այդ ծառայության մեջ։ Պետք է ճիշտը խոսենք, այսօր այդ ծառայության աշխատավարձերը, որոնք իրենք ստանում են իրենց կատարած ծառայության դիմաց։ Բավականին գերծանրաբեռնված ռեժիմով են իրենք աշխատում, բոլոր դա գիտենք՝ չնորմավորված աշխատանքային ռեժիմով։ Ուզում եմ իմանալ, թե այս փոփոխություններից հետո, աշխատավարձի ի՞նչ փոփոխություն է լինելու»,- նշեց Արմեն Խաչատրյանը։

Պատասխանելով հարցին, Արմեն Գրիգորյանը համաձայնեց, որ կարգավիճակը կարևոր է՝ արդյունավետության տեսանկյունից։

Կարդացեք նաև

«Օրինակ, նույն տրամաբանության մեջ, երբ մենք արտաքին հետախուզությունն առանձնացնում ենք ԱԱԾ մարմիններից, նպատակներից մեկը նաև ինստիտուտին կարգավիճակ տալն է, քանի որ կարգավիճակը նաև արդյունավետություն է որոշում։ Աշխատավարձների մասով վարչապետը հայտարարել է՝ կա քաղաքական որոշում՝ համակարգի աշխատողների համար աշխատավարձի բարձրացման ուղղությամբ ատեստավորման համակարգ մտածել։ Այս պահին մենք աշխատում ենք նաև ՊՊԾ-ի համար աշխատավարձերը մինչև 2 անգամ բարձրացնել, այսինքն՝ մինչև 100 տոկոս բարձրացնելու մասին, այս պահին քաղաքական որոշումը կա»,- շեշտեց Արմեն Գրիգորյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս