«ՊՊԾ ղեկավարին կնշանակի վարչապետը, տեղակալին՝ ՀՀ նախագահը». Արմեն Գրիգորյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացնելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման» և հարակից օրենքների նախագծերը, նշեց, որ այդ նախագծով նախատեսված է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել Ազգային անվտանգության ծառայությունից։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ ՊՊԾ ղեկավարին կնշանակի Նիկոլ Փաշինյանը, իսկ նրա տեղակալին՝ ՀՀ նախագահը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են որոշել, որ ՊՊԾ տնօրենին պետք է նշանակի Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանն ասաց.

«ՊՊԾ պետի  տեղակալները լինելու են և քաղաքացիական անձինք, և ռազմական, և քանի որ նախագահն է շնորհում ռազմական բարձրագույն կոչումները, դրանից ելնելով՝ այդ տեղակալին նշանակելու է երկրի նախագահը։ Իսկ ՊՊԾ ղեկավարին ու մնացած պաշտոնյաներին, բնականաբար, նշանակելու է վարչապետը»,- եզրափակեց Արմեն Գրիգորյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս