«Տնտեսվարողը տուժում է, ու մենք որևէ գործողություն չենք անում». Խաչատուր Սուքիասյան

Այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադառնալով Լարսում ստեղծված իրավիճակին, նշեց, որ նոր մեխանիզմներ են անհրաժեշտ, որպեսզի  Ռուսաստանը ինչ-որ պահի հայկական մեքենաները վերցնի, ավելի խորը տանի ու մաքսազերծի։

«Երկու սքան ավելացրել են, դրա համար է հերթերի թողունակությունն ավելացել, և որոշակի մի քանի կետ են բացել, խոստանում են, որ նորից կբացեն։ Հիմա մենք ամեն օր այնտեղ պետք է մարդ նստեցնենք, որպեսզի մեր տնտեսվարողները չտուժեն։

Ինձ համար ընդունելի չէ, որ մեր տնտեսվարողը տուժում է, իսկ մենք ոչ մի գործողություն չենք անում։ Գործողությունը՝ զանգում ենք, չինովնիկը տեղում չի լինում, դրանից առաջ մենք իմացանք, նամակ գրեցինք Գոսդումա, խնդրեցինք՝ եկան, հավաքվեցինք, ասեցինք՝ դուք եք պատասխանատուն, ասենք՝ եվրասիական հանձնաժողովը… խնդրում ենք, աջակցեք մեզ»,- շեշտեց Խաչատուր Սուքիասյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս