«Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը». մենք չենք կարող Արցախին մենակ թողնել. Արթուր Խաչատրյան

Այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գնահատմամբ՝ ադրբեջանցիների կողմից Բերձորի ճանապարհը փակելու հանգամանքը վկայում է, որ սա ադրբեջանցիների հերթական փորձն է քաղաքական, ռազմական, բարոյական, հոգեբանական ճնշում գործադրելու Արցախի ժողովրդի նկատմամբ, որպեսզի արցախցիները համակերպվեն պարտության հետ։

«Կարծում եմ՝ իրենք արցախցիներին լավ չեն ճանաչում, և այս 30 տարվա իրենց պարտությունն իրենց այնքան էլ դաս չեղավ, որպեսզի մենք կարողանանք պահել Արցախը: Հայաստանը չի կարող նման կրավորական մոտեցում ցուցաբերի։ Կարծես՝ խոսքը գնում է Կոնգոյի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև հարաբերություններին, այլ ոչ թե Արցախի Հանրապետության և ադրբեջանական ագրեսորների։

Ասում են՝ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը», մենք մեր հայրենակիցներին չենք կարող անտեր թողնել, միայնակ Ադրբեջանի դեմ»,- շեշտեց Արթուր Խաչատրյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031