«Եթե Արցախի մասին ակնարկ կա, ապա պետք է հստակ նշվի. Արմեն Գրիգորյան
Ադրբեջանից Հայաստանին փոխանցված խաղաղության պայմանագրի առաջին տեքստի մեջ Արցախի մասին նշումներ եղե՞լ են։ Այս հարցն այսօր ԱԺ-ում լրագրողներն ուղղեցին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Հարցին Արմեն Գրիգորյանը հարցով պատասխանեց.
«Ըստ ձեզ, 5 կետերը, որոնք Ադրբեջանը փոխանցել է Հաայստանին, այնտեղ Լեռնային Ղարաբաղի մասին կետ կա՞, թե՞ չկա։ Այդ տեքստից դժվար է ասել՝ այնտեղ Լեռնային Ղարաբաղ կա՞, թե՞ չկա։ Կարող եմ ասել, որ ենթադրում եմ, որ երբ Ադրբեջանը գրել է 5 կետերը, դրանցից 3-ը Լեռնային Ղարաբաղի մասին է, առանց Լեռնային Ղարաբաղի անունը տալու։ Խաղաղության պայմանագրում որոշակի այդպիսի նախադասություններ կան։ Դրանից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի մասին՝ առանց հստակեցնելու։ Հայկական կողմի մոտեցումն այն է, որ եթե որևէ ակնարկ կա ԼՂ-ի մասին, ապա դա պետք է հստակ նշվի, հստակություն պետք է մտցնենք և մենք աշխատում ենք դրա ուղղությամբ, որպեսզի կամ պայմանագրում հստակ նշվի, կամ ստեղծվի միջազգային մեխանիզմ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում