«Հազարավոր հեկտարներ չի մշակվում, չենք կարողանում բացատրել, որ այդ հողերը միլիարդներ արժեն». Խաչատուր Սուքիասյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն այսօր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց, որ տնտեսության կառուցվածքը հաշվի առնելով, հասկանում են, որ այնտեղ գյուղատնտեսությունը մեծ տեղ է զբաղեցնում։

«Ցանկացած 10 տոկոսի աճ մեր ընդհանուր համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի  վրա բավականին նկատելի կլինի։ Եթե կարողանանք կազմակերպչական բարձր մակարդակով գյուղացիական տնտեսություն-պետություն, վերամշակող-պետություն սխեմաները ճիշտ աշխատեցնենք…

Ցանկացած մարդ եթե ուզում է  վաստակել, ապա Հայաստանում հազարավոր հեկտարներով անմշակ հող կա, մարդիկ գումարներից, պարտքերից են խոսում, մենք չենք կարողանում բացատրել, որ այդ անմշակ հողը միլիարդներ արժի»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը։

Ապա պատգամավորն անդրադարձավ տոտալիզատորների թեմային՝ հարց ուղղելով հարկային մարմիններին, որպեսզի նրանք պատասխանեն, թե  Հայաստանի հյուսիսային շրջաններում  տոտալիզատորներն ինչ մակարդակի վրա են։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս