168.am-ի հետ զրույցում Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն ասաց, որ Փաշինյանի հայտարարություններից չի զարմացել, քանի որ նա հերթական անգամ «փորձում էր բավարարել իր եղբոր՝ Ալիևի պահանջներն ու ցանկությունները»։
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը չի մեկնաբանում, իր իսկ բնորոշմամբ՝ Արցախից ու Արցախի խնդրից ամբողջովին անտեղյակ, Արցախի հարցով ոչ կոմպետենտ Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարություն։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանին՝ Սոթք-Խոզնավար հատվածներում դիտարկումներ անելու արգելքին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջադրման մանդատն ընդդիմությունից անցել է իշխող խմբակցությանը։ Սակայն իրենք մի քանի անգամ «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» խմբակցություններին հորդորել են, որպեսզի ներկայացնեն իրենց թեկնածուներին։
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր կրկին հրավիրել էր արտահերթ նիստ՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու համար։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի վերջին առցանց ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերը, մասնավորապես՝ ԼՂԻՄ-ի ու բանակցային գործընթացի վերաբերյալ, մեսիջ էր ոչ թե դետալների շուրջ, այլ այն մասին, որ այս իշխանություններն ավելի խորը զիջումների են պատրաստ Արցախի հարցում։
Դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանն իր կազմակերպած առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախի բանակցային գործընթացին՝ ասել էր, որ 2016 թվականին բանակցային գործընթացում աղետ է տեղի ունեցել։
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԳՄ անդամ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսին, որտեղ նա անդրադարձել էր բանակցային գործընթացին և հերթական անգամ հայտարարել, թե Սերժ Սարգսյանն իրեն բանակցային վատ ժառանգություն է թողել։
Դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանն իր կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների և հասարակական կազմակերպությունների նախապես ուղարկված գրավոր հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև Արցախի հիմնախնդրին և հերթական անգամ հայտարարեց, որ 2018 թվականին ստացել է բանակցային վատ ժառանգություն։
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ԳՄ անդամ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ին կազմակերպած առցանց ասուլիսին, նշեց, որ Նիկոլը որևէ սենսացիա չի ասել։
«Նա այսօր փորձում է Ալիևի հետ փակ դռների հետևում ունեցած հանդիպումների արդյունքում առաջ մղել ադրբեջանական շահը։ Այս ամենի վկայությունն այն է, որ առաջնահերթություն չի տրվում արցախահայության անվտանգությանն ու ապագան որոշելու նրա կարողությանը, այլ առաջնահերթությունը տալիս է Ադրբեջանին՝ հաշվի է առնում ադրբեջանցիների շահը, մինչդեռ Ալիևը հաշվի է առնում միայն ադրբեջանական շահը։ Այսինքն՝ կարող ենք ասել, որ Փաշինյանի թիրախը ոչ թե այն է, որ հայն ապրի Արցախում, այլ այնպես անի, որ հայն առհասարակ իրեն Արցախում անվտանգ չզգա»,- շեշտեց Գ. Դավթյանը։
Դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանն իր կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների և հասարակական կազմակերպությունների նախապես ուղարկված գրավոր հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաև Արցախի հիմնախնդրին և հերթական անգամ հայտարարեց, որ 2018 թվականին ստացել է բանակցային վատ ժառանգություն։ Այստեղ նա մատնանշեց ԼՂԻՄ-ում ապրող ադրբեջանցիների իրավունքների մասին, ընդգծելով, որ բանակցային գործընթացում ոչ մի իշխանության ու բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։
Նիկոլ Փաշինյանը իր կազմակերպած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այսօր անդրադարձավ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուն։
Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածից նոյեմբերի 10-ից հետո սյունեցիները չեն օգտվում, քանի որ այնտեղ թշնամին մաքսակետ է տեղադրել։ Սյունեցիները բազմիցս հայտարարել են, որ ցանկություն չունեն իրենց հողի վրա մաքսատուրք վճարել թշնամուն և այդ ճանապարհից չեն օգտվի այնքան ժամանակ, մինչև թշնամին դուրս չգա ՀՀ սուվերեն տարածքից։
Նիկոլ Փաշինյանն այսօր իր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Արցախի հարցի բանակցային գործընթացին, ասաց, որ բանակցային գործընթացը 2018 թականին ընդունել է այն փուլում, երբ Սերժ Սարգսյանը 2017 թվականին ասել էր, որ բանակցային գործընթացը լավատեսություն չի ներշնչում, իսկ ավելի ճիշտ՝ գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի ակնկալիքներն այդ բանակցային գործընթացից անիրատեսական ու անընդունելի են հայկական կողմի համար։
Նիկոլ Փաշինյանի այսօր կազմակերպած տարեվերջյան առցանց ասուլիսի ընթացքում մոդերատորի հնչեցրած հարցերից մեկը վերաբերում էր Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը: Ունի՞ արդյոք Հայաստանը պաշտոնական դիրքորոշում, թե որոնք են Լեռնային Ղարաբաղի սահմանները, և եթե բանակցությունները մեկնարկեն՝ Հայաստանը բարձրացնելո՞ւ է Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարցը։
Նիկոլ Փաշինյանի այսօրվա տարեվերջյան առցանց ասուլիսին հարց էր ուղարկել նաև «Հեղափոխության պահապաններ» հ/կ-ն՝ հետաքրքրվելով, թե հնարավո՞ր է՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպի Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Նիկոլ Փաշինյանն այսօր իր տարեվերջյան առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ դեկտեմբերի 28-ին մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Նիկոլ Փաշինյանն այսօր տարեվերջյան առցանց մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ դեկտեմբերի 16-ին Բրյուսելում Ալիևի հետ տեղի ունեցած հանդիպմանը և նրա հետ առանձնազրույցի քննարկման թեմային։
168.am-ի հետ զրույցում «Տավուշ» հայրենակցական միության նախագահ, լեզվաբան, ակադեմիկոս Լավրենտի Միրզոյանն ասաց, որ Տավուշին վերաբերող խնդիրների վերաբերյալ բազմիցս բարձրաձայնել են, սակայն որևէ արձագանք չեն ստացել։
Եկած ռազմագերիներից շատերն ինձ ասել են՝ մեր ցուցմունքները փոխված են. հիմա իրենք լռում են. Նաիրա Զոհրաբյան։
«Ըստ իս, այսօր հեղափոխությունը վերջացել է, մնացել են միայն հեղափոխության հետևանքներն ու այլանդակությունները»,- այսպես բնորոշեց ներկա իրավիճակը «Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանն այսօր «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության նախաձեռնած «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չլինել» քննարկման ընթացքում, ապա շարունակելով միտքը՝ ասաց.
Ամենակոշմարային երազում չէի կարող տեսնել, որ Ալիևի կոշիկները լիզողին ձայն կտան. Նաիրա Զոհրաբյան։
«Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության կազմակերպած «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չլինել» քննարկման ժամանակ ամփոփելով 2021 թվականը, ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը ցավով արձանագրեց, որ այն ՀՀ նորագույն պատմության մեջ ամենաամոթալի տարին էր։
Տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ ահազանգում են, որ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Google-ին՝ Արցախի հայկական տեղանունները փոխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել նաև ԱԺ ԼՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը։
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և էլեկտրաէներգետիկայի համակարգում գործող ընկերությունների, այդ թվում՝ մատակարարի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի ունեցավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում:
Դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի ավագանին արտահերթ նիստ անցկացրեց և անվստահություն հայտնեց արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, և փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին ընտրեցին քաղաքապետ։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանն այսօր ՀԾԿՀ-ում էլեկտրաէներգիայի սակագների շուրջ քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սակագնի բարձրացման հարցին, պարզաբանեց, որ էլեկտրաէներգիայի համակարգում սակագների վերանայման գործընթացը իրականացվում է յուրաքանչյուր տարի։
Գրող, հրապարակախոս, Երևանի պատվավոր քաղաքացի Մերուժան Տեր-Գուլանյանի համար զարմանալի չէր այն, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 22-ին Երևանի քաղաքապետարանում։ Իշխող թիմի ավագանին անվստահություն հայտնեց Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին ու նոր քաղաքապետ ընտրեց, իսկ հետո էլ հայտարարեց, թե երևանցիները նոր քաղաքապետ ունեն, մինչդեռ երևանցիները քաղաքապետ չեն ընտրել։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախկին տնօրեն, գրող, գրականագետ Կարո Վարդանյանի խոսքով՝ 3,5 տարի է՝ քիչ թե շատ սթափ հայը «գլուխ է կոտրում»՝ հասկանալու համար, թե ինչո՞ւ այս աղետը եկավ Հայաստանի գլխին։