Հայաստանն ու Հունգարիան պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները. Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպումը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ՝ աղքատացման բոլոր գործոններն ուժգնանում են, իսկ գներն աճում են ավելի արագ ու բարձր տեմպով, քան անապահով խավերի եկամուտները:
Ռուսաստանի արտգործնախարարը երեկ ծավալուն ասուլիսում նաև քողազերծեց հայ-ադրբեջանական բանակցությունների մի քանի դրվագներ, մասնավորապես նկատելով, թե հոկտեմբերի սկզբին Պրահայում ստորագրված քառակողմ փաստաթղթով հայկական կողմը փակել է Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ինչից հետո անհիմն են մեղադրանքները, որ Ռուսաստանն է հրաժարվել խնդրի կարգավորումը ապագային թողնելու իր առաջարկից:
Գործադիրն այսօրվա նիստում հավանության արժանացրեց դեռ հոկտեմբերից Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում քննարկումների դրված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ԲԴԽ անդամներից յուրաքանչյուրին ամսական վճարել հավելյալ շուրջ կես միլիոն դրամ, իսկ ԲԴԽ նախագահին՝ 665.000 դրամ։
«Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն» մոգական բառերով իշխանության եկած նորեկները, որոնք գրանդիոզ ծրագրեր ունեին աղքատության հաղթահարման վերաբերյալ, պարզվում է՝ հերթական ձախողումն են արձանագրել:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ՝ Ֆրանսիայի խորհրդարանի պալատների Հայաստանին աջակցող բանաձևերը թեև պարտադիր իրավաբանական ուժ չունեն, սակայն քաղաքական նախադեպի առումով չափազանց կարևոր են:
Հոկտեմբերին ՏԱՑ-ը կազմել է 117.5%, իսկ 2022թ. առաջին 10 ամիսներին` 114.5%: Մինչ պաշտոնական շրջանակները ոգևորությամբ հրապարակում են իրավիճակային տնտեսական աճի մասին փաստող այս հերթական ցուցանիշը, իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արձանագրում է, թե «տնտեսությունն արագ վերականգնվեց սեպտեմբերյան շոկից հետո», մասնագետները շարունակում են արձանագրել՝ տնտեսության մեջ շոկը պահպանվում է:
168.am-ի հետ զրույցում տնտեսագետը մանրամասնեց. «Որպեսզի հասկանանք, թե ինչո՞ւ 2022 երրորդ եռամսյակում առուվաճաքի քանակներ նվազման պարագայում անգամ գների նվազում տեղի չի ունենում, պետք է փորձենք հասկանալ, թե, ի վերջո, անշարժ գույքի շուկայում ինչ գործոնների ազդեցությամբ նման աշխուժություն նկատվեց, ինչը հանգեցրեց նաև գների թանկացման:
«Ընդդիմությունը, որը մտավ խորհրդարան, մեկ խնդիր ուներ՝ փորձել հնարավորինս կարճ ժամանակում իշխանափոխություն իրականացնել: Փաստ է, որ հիմնականում հենց այդ մանդատն էր տրվել ընդդիմությանը: Այդ նպատակը ենթադրում էր կարճաժամկետ գործունեություն, լավագույն դեպքում՝ միջնաժամկետ, ինչը, սակայն, չհաջողվեց»:
«Ներքաղաքական իրավիճակի լուծման համար արդյոք Հայաստանում անհրաժե՞շտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»` «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության իրականացրած հարցման հարցերից մեկն է: Վերջինիս հետազոտության մասնակիցների շուրջ 49 տոկոսը պատասխանել է՝ «անհրաժեշտ չէ»:
««Ներկայումս տեսնո՞ւմ եք ՀՀ՝ ՀԱՊԿ անդամակցությունից դուրս գալու անհրաժեշտությունը»՝ հարցին «միանշանակ այո» պատասխանել է՝ 27.1, և «ավելի շուտ այո»՝ 16.2 տոկոսը: Մոտ 43 տոկոսն ասում է, որ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից: «Ավելի շուտ ոչ»՝ նշել է 14.7 տոկոսը, և 19.6-ը՝ «միանշանակ ոչ»: Այսինքն՝ գրեթե հավասար են բաշխվել»,- լրագրողների հետ հանդիպմանը վերջին հարցման արդյունքներին անդրադառնալով՝ նշեց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
Հայաստանում «GALLUP International Association»-ի՝ 2022թ․ նոյեմբերի 2-12-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հարցման ժամանակ ՀՀ բնակիչների 59.4 տոկոսը նշել է, որ պետք է զինվել և ունակ լինել արժանի հակահարված տալ ադրբեջանական ագրեսիային և պաշտպանել ՀՀ սահմանները և տարածքը:
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի Ջի ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց «Կաթիլը քար է տաշում» խորագրով հետազոտության արդյունքները։
Անշարժ գույքի շուկան վերջին ամիսներին պասիվացել է. այս մասին փաստում է պաշտոնական վիճակագրությունը։ Հատկապես նվազել են առքուվաճառքի և օտարման գործարքները:
Ազգային ժողովի բուֆետի վերազինումը շարունակվում է: Օրերս այս «սուրբ առաքելության» համար նոր պայմանագրեր են կնքվել:
Այսօր առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերթական հաղորդագրությունն էր տարածել ադրբեջանական կողմի հրադադարի հերթական խախտման մասին, իսկ Արցախի ՊԲ-ն՝ հերթական հերքումը Բաքվից հնչող այն ապատեղեկատվության վերաբերյալ, թե «ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դարձյալ հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի ու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները զուգահեռ է տեսնում:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագծերի չստորագրման հետևանքները միայն այդ դրվագով չէ, որ պայմանավորված են, այլ աշխարհաքաղաքական զարգացումներով: Իսկ «դեմարշը», ըստ Լարիսա Ալավերդյանի, այն է, ինչի համար եկել են այս իշխանությունները:
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ Եռաբլուրում կարմիրբերետավորների բռնությունների գործով որևէ տեղաշարժ չկա, ավելին՝ ոստիկանությունն է դատարան դիմել՝ բերման ենթարկված ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկելու որոշում կայացնելու համար:
Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների նախագծերի չստորագրումը, ըստ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի, կոնկրետ հետևանքներ չի ունենա:
Դեռ 2018 թվականին այն ժամանակ ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե՝ «կա միտք ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, որտեղ պետք է բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները, ինչպես անում են հանրային ծառայողները, համապատասխան պաշտոններ զբաղեցնող մարդիկ»:
Օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում 16 մարդու կյանք խլած պայթյունից շաբաթներ անց միայն սկսվեցին կիսափլուզված շենքի ապամոնտաժման աշխատանքները։
Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը: Ռազմական դաշինքի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը վարչապետ Փաշինյանի հետ. օրերս այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այս տարի լրանում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) հիմնադրման 70-ամյակը: Այս տարիներին կոմբինատը բազմիցս զբաղեցրել է Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի առաջատար դիրքերը: Այսօր կոմբինատը ներկայացրեց Կայուն զարգացման առաջին զեկույցը:
Երևանի հեծանվահրապարակի անձնակազմն այսօր կրկին Երևանի քաղաքապետարանի առջև էր պահանջով՝ վերականգնել իրենց հասանելիք ֆինանսավորումը:
Իրանի էներգետիկայի նախարարն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանն առաջիկայում կիրականացնեն էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագիրը։
«Գնա մինչև վերջ, կամ գնա տուն», «Քո կապերը քո կապիտալն են», «Մեր միջավայրի և մեր աճի մեջ ուղիղ կապ կա». այս խորհուրդ-մեջբերումները Simple Business Academy և Targeting ընկերությունների համահիմնադիր, գործադիր տնօրեն, թվային մարքետոլոգ Գոռ Կարապետյանի հեղինակած՝ «Հաջողության թաքնված կողմը» գրքից են:
«Կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, այն երբեմն գրավիչ և հաճելի տեսք ունի, և այս առումով խնդիրն ավելի է բարդանում»,- «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկմանն ունեցած ելույթում այս ընդգծումներն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսօր «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում ««Իրավական պետության» ռիսկային իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ իրավապաշտպաններն անդրադարձան նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին առաջադրված մեղադրանքին ու ՀՀ-ից նրա ելքը սահմանափակելու որոշմանը:
«2018 թվականի հեղափոխություն կոչվածն իրականում կարելի է դիտարկել՝ որպես անպատժելիության հեղափոխություն, որովհետև հասարակությանն այդ ընթացքում հրամցվում էր, որ դու ազատորեն կարող ես անել այն, ինչը նախկինում չես արել՝ մտավախությամբ, որ, օրինակ, դրա համար կարող ես կալանավորվել կամ ձերբակալվել»,- ««Իրավական պետության» ռիսկային իրականությունը» թեմայով քննարկման ժամանակ նշեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը: