
Արցախցիների ցասումից են վախենում. Արմեն Պետրոսյանը՝ ՀՀ պաշտոնյաների՝ Արցախ չգնալու պատճառների մասին

«ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց համար օտարել են Արցախը, կամ՝ վախենում, կամ` չեն ուզում այցելել Արցախ: Եվ իմ խորին համոզմամբ՝ ոչ թե վախենում են ադրբեջանցիներից, այլ հենց արցախցիների ցասումից են վախենում, իսկ ադրբեջանցիների հետ, մենք գիտենք՝ իրենք մտերիմ հարաբերությունների մեջ են»,- Արցախում ընթացող «Լայն համախմբում Արցախի շուրջ» պանելային քննարկման ժամանակ հայտնեց ԱՀ «Արդարություն» կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԿԳՄՍ նախարարության աշխատակից Արմեն Պետրոսյանը։
Նա հավելեց, որ սկսել են ապակուսակցական` «Հանուն Արցախի պաշտպանության» անունը կրող շարժում:
«Հիմա մենք գտնվում ենք նոկդաունի մեջ, և այդ նոկդաունից մենք ունենք երկու ճանապարհ՝ կամ ուշքի գալ և շարունակել պայքարը, կամ էլ նոքդաունը հասցնել նոկաուտի»,- հավելեց Արմեն Պետրոսյանը՝ նկատելով, որ որևէ արցախցի չի ուզում վերջնականորեն դադարեցնի պայքարը: