Բաժիններ՝

Նախագահի կողմից արձագանք կլինի. պարզաբանում են նախագահականից

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունից անցել է երկու օր, սակայն մինչ այս պահը կատարվածին որևէ կերպ չի արձագանքել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Տպավորություն է, որ նախագահը տեղյակ չէ իրավիճակից. վերջին լուրը նախագահականի կայքում տեղադրված է օգոստոսի 6-ին` «Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցում է ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին» վերտառությամբ:

Սակայն «Շնորհավորանքներ» բաժնում օգոստոսի 15-ին, «Սուրմալու»–ի ողբերգական դեպքին հաջորդող օրը, պարզվում է, նախագահը չի զլացել և շնորհավորել է Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին, Լիխտենշտայնի իշխանին Ազգային տոնի առթիվ, Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլին:

168.am-ը կապ հաստատեց նախագահականի Հասարակայնության հետ կապերի վարչության պետի պարտականությունները կատարող Թագուհի Հովհաննիսյանի հետ՝ տեղեկանալու, թե ե՞րբ կլինի Վահագն Խաչատուրյանի արձագանքը:

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ նա նշեց. «Լինելու է, մեր կայքին որ հետևեք, կլինի. կոնկրետ ժամկետներ չեմ կարող ասել, պատրաստվում է»:

Հիշեցնենք, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը ժամը 12-ի դրությամբ՝ 16 է: Բժշկական կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած: Այս պահին անհետ կորածների թիվը 10-ն է:

Տեսանյութեր

Լրահոս