Բրյուսելում և Մոսկվայում «եփվում է» Ալիև-Փաշինյան նոր հանդիպում. Արմեն Աշոտյան
«Դուք նկատե՞լ եք, որ հանրային դիսկուրսում ընդհանրապես չկա ռազմագերիների թեման. էդ երեխեքը ո՞ւր են, էդ ընտանիքներն ինչո՞վ են ապրում»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նշեց՝ նախկինում Բրյուսել այցերին հաջորդում էր միջնորդական ջանքերի շնորհիվ մի քանի ռազմագերիների վերադարձը, սակայն արդեն մի քանի հանդիպում է եղել Բրյուսելում, որին չի հետևել այդ հումանիտար քայլը:
Անդրադառնալով առկա բանակցային իրավիճակին՝ Արմեն Աշոտյանը համոզում հայտնեց, որ Բրյուսելում և Մոսկվայում «եփվում է» Ալիև-Փաշինյան նոր հանդիպում:
«Այս հանդիպումը եփվում է. Բրյուսելից ես գիտեմ ստույգ, Մոսկվայի քաղաքական հայտարարություններից դա նույնպես երևում է, իսկ մենք գիտե՞նք օրակարգը։
Բերձորի հանձնումն ապացուցեց այն, ինչ վաղուց զգուշացրել եմ՝ Նիկոլի ստորագրած փաստաթղթերն այնքան վտանգավոր չեն, որքան տված խոստումները»,- ասաց ՀՀԿ փոխանախագահը: