Այժմ դիտարկվում է միայն Փոթիի տարբերակը. նախարարը՝ Լարսի և Լարսի այլընտրանքի մասին

«Հիմա վերջնական աշխատանքներ ենք տանում, շուտով կհրապարակվի չվացուցակը»,- կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցը լաստանավային փոխադրումների ժամկետների մասին ծանուցմամբ սկսեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Լրագրողների հարցադրումներին ի պատասխան՝ նախարարը հորդորեց սպասել, ապա վստահեցրեց, որ մոտակա օրերին արդյունքներ կլինեն:

«Դա հեշտ հարց չէր՝ մանավանդ, որ զուգորդվում է այսպիսի ծանր աշխարհաքաղաքական փոփոխություններով և ճնշմամբ»,- հավելեց Վահան Քերոբյանը՝ տեղեկացնելով, որ այժմ դիտարկվում է միայն Փոթիի տարբերակը:

Վերին Լարսում առկա իրավիճակին անդրադառնալով՝ նա նշեց, որ թեև արագ փչացող ապրանքների տեղափոխման խնդիր չկա, քանի որ դրանք անցնում են առանց հերթի, սակայն խնդիր կա այլ ապրանքների առնչությամբ:

Կարդացեք նաև

«Մենք շարունակում ենք աշխատանքը ռուս գործընկերների հետ, որպեսզի տարբեր ուղղություններով մեծացնենք Վերին Լարսի թողունակությունը»,- հայտնեց Վահան Քերոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս