Մարդկանց վիշտը շահարկելը, դրա վրա փիառ անելը դարձել է Փաշինյանի «ֆիրմեննի» ձեռագիրը․ Արմեն Աշոտյան

«Այս դեպքերը, իրոք, ողբերգական են, և ամենազավեշտալին այն է, որ մենք հերթական անգամ ինքներս մեզ ապացուցում ենք, որ պետություն չունենք»,-  «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունին ու Բերձորում, Աղավնոյում կատարվողին անդրադառնալով՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը համոզված է՝ «Սուրմալու»-ի միջադեպը ցույց է տվել, որ չկան պետական ապարատներ, պետական ինստիտուտ: Որպես ասվածի ապացույց՝ քաղաքական գործիչը հիշեցրեց՝ համակարգող շտաբը, որ պետք է զբաղվեր որոնողական փրկարարական աշխատանքներով, ստեղծվել է պայթյունից 27 ժամ անց միայն:

«Մարդկանց վիշտ, ցավը շահարկելը, դրա ֆոնի վրա նկարվելը,  դրանից փիառ անելը դարձել է Նիկոլ Փաշինյանի «ֆիրմեննի» ձեռագիրը. նա անգերազանցելի է իր ստորության մեջ՝ դիակների և արյան վրա փիառ անելու:

Երեկ նոր խոսակցություն եղավ, որ ՀՀ-ում Սգո օր կհայտարարվի. այսինքն՝ անցել էր երկու օր, պետություն կոչվածն ընդհանրապես որևէ արձագանք չէր տվել, և երեկ ցերեկը, երբ բզեցի իրենց հանրային դաշտում, երեկոյան նոր խոսեցին այն մասին,  որ կարող է Սգո օր հայտարարեն, երբ որոնողական աշխատանքներն ավարտվեն:

Պետության բացակայությունը զգացվում է բոլոր ուղղություններով: Վերցրեք իրավիճակը բանակում. վերջին մի շաբաթվա մեջ 5 մահ ունենք բանակում, ոչ պատերազմական իրավիճակներում՝ հինգ ողբերգական դեպք»,- մանրամասնեց նա:

Քաղաքական գործիչը համոզում հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի գոյությունը  կենսական սպառնալիք է հայ ժողովրդի համար, ինչի մասին Հանրապետականն ասել է դեռևս 2018 թ. մայիսից:

«Նիկոլն է իրական ռումբը, որ դրված է հայ ժողովրդի տակ:

Այն իրադարձությունները, որոնք սրընթաց կերպով զարգանում են Բերձորի շուրջ, պետական դավաճանություն են: Մեզ ասում էին՝ եռակողմ հայտարարությունը Սրբության սրբոց է, որը պետք է կատարենք, և այդ կատարումն է, որ երաշխավորելու է մեզ կայուն և խաղաղ ապագա: Պարզվում է, որ սրանք՝ այս սրիկաները, անգամ այդ հայտարարությունը կյանքի կոչելու թասիբ չունեն: Կրկնեմ՝ Բերձորի հանձնումը նախատեսված չէ եռակողմ հայտարարությամբ»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս