Բուհերում թափուր մնացած տեղերի թեման, ըստ նախարարի, արհեստական է շրջանառվում

«Այս թեման արհեստական շրջանառվող թեմա է»,- կառավարության նիստից հետո պատասխանելով բուհերում թափուր մնացած հազարավոր տեղերի մասին լրագրողների հարցերին՝ նշեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Մաթեմատիկ նախարարն ասվածը հաստատելու համար սկսեց հաշվարկներ անել. նա հիշեցրեց, որ այս տարվա շրջանավարտների թիվը շուրջ 21.000 է, իսկ բուհական համակարգում հայտարարագրված տեղերի քանակը՝ 23.000 և ավելի:

«Այդ 23.000 հայտարարագրված տեղերից շուրջ 7000 տեղը հայտարարագրել են մասնավոր բուհերը: Մասնավոր բուհ ընդունվել է ընդամենը 131 հոգի: Մասնավոր բուհերին այս տարի տրամադրվել է 9 անվճար տեղ, որից լրացվել է 1 տեղը:

Այս տարի ընդունվել է 9729 ուսանող` մասնավոր և պետական բուհերը միասին: Դա     նույն կարգի թիվ է, ինչ նախորդ տարի, ինչ 2020 թ.: Այդ թափուր ասածը հետևյալն է՝  բոլոր բուհերը մաքսիմալ հայտարարագրում են. ինչպես ես ասեցի, մասնավոր բուհերը հայտարարագրել են 7000-ից ավել տեղ։ Այսինքն՝ իրենք կարող են ընդունել այդքան ուսանող, եթե գան, բայց ընդունել են ընդամենը 131-ը:  Հիմա ի՞նչ ստացվեց, որ մենք թափուր տե՞ղ ունենք: Մենք հիմա մտածում ենք, որ հաջորդ տարի թիվը, որը հայտարարագրվում է, լինի իրատեսական»,- մանրամասնեց նա:

Տեսանյութեր

Լրահոս