Խելամիտ մարդկանց համար, երբեք կասկածի տեղ չի մնացել, թե ովքեր են աղետալի այս վիճակի պատասխանատուները: Առաջնահերթ պատասխանատվությունը կրում են Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունները՝ ի դեմս վարչապետի, որը ուղղակիորեն մսխեց ժողովրդական վստահության ահռելի պաշարները՝ մինչև իսկ լեգիտիմացման հասցնելով ատելությունն ու հայհոյանքը, հետևողականորեն փչացնելով հարաբերությունները դաշնակից, բարեկամ պետությունների հետ՝ դրանցով իսկ անխուսափելի դարձնելով ներկա ողբերգական իրավիճակը:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտգործնախարար Անվար Գարգաշն օրերս հայտնել էր, որ Արևելյան Միջերկրական ծովի հարցում Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հունաստանի հետ համագործակցելով՝ հակաթուրքական «ճակատ» են կազմել։ Նա նշել էր, որ նման դիրքորոշում ընդունելու պատճառն այն է, որ Թուրքիան միջամտում է արաբական աշխարհի ներքին գործերին: «Մենք Արաբական երկրներով որպեսզի կարողանանք հաղթահարել արմատական երկրների տարածաշրջանային ազդեցությունը, ինչպիսիք են Թուրքիան և Իրանը, դիրքավորվել ենք այն ոլորտներում, որտեղ չունենք աշխարհառազմավարական և ավանդական որևէ կապ և շահ»,- ասել է ԱՄԷ ԱԳ նախարարը։
Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտից շարժվեցին Պաշտպանության նախարարություն:
Փաստաբան Լուսինե Սահակյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և դատական համակարգի ներկայացուցիչների հետ այսօր կայացած հանդիպմանը, նշեց, որ հատկապես այս օրերին նման հանդիպումները դիտարկում է ճնշում դատական համակարգի նկատմամբ:
«Եթե հիշում եք, երկու օր առաջ մենք վարչապետի հետ հանդիպում էինք ունեցել և հստակ ներկայացրել մեր պահանջը. դա այն էր, որ մեր ժամկետային ծառայողներին պետք է վերադարձնեն՝ ծառայությունն այստեղ շարունակելու համար»,- Կառավարությունում վարչապետի խոսնակի և օգնականի հետ հանդիպումից հետո հայտնեց ժամկետային զինծառայողների հարցերով բողոքի ակցիայի մասնակից Արա Ամիրյանը:
Արցախում գտնվող ժամկետային զինծառայողների հարազատներն ու ծնողները հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի առջև։ Ծնողները պահանջում և խնդրում են՝ իրենց զավակներին տեղափոխել Հայաստան:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի առողջական վիճակում կա դրական դինամիկա: Տեղեկությունը 168.am-ի հետ զրույցում հայտնեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
Արցախցի լրագրող, Armedia կայքի ռուսերեն բաժնի խմբագիր Կարինե Օհանյանը 12 ժամով միացել է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի հացադուլին:
Տեսե՛ք ամենավերջին ցայտուն օրինակը Լենա Նազարյանի՝ Հ1-ում հարցազրույցն էր, որտեղ, ի զարմանս ինձ (չնայած հիմա հասկանում եմ` ինչու), Հ1-ի հարցազրուցավարը մեկ-երկու չնախատեսված հարցեր տվեց, և մենք տեսանք՝ ինչ կատարվեց:
Պարտվողներ են փնտրում, մեղավորներ փնտրում… Ես մի ֆիլմ եմ տեսել դոկումենտալ. Ճապոնիայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռադիոյով խոսում է կայսրը, և ցույց են տալիս՝ ժողովուրդը կանգնած է այդ սարսափելի ողբերգությունից հետո ատոմային ռումբի, բոլորը լուռ լալիս են, և Ճապոնիայի կայսրը ներողություն է խնդրում իր ժողովրդից, որ ինքը չկարողացավ պաշտպանել իր ժողովրդին: Նա էլ համարյա լալով է խոսում:
«Ես գնացել եմ իմ երեխային տեսել-եկել եմ, ինքն էնտեղ անելու ոչ մի բան չունի»,- Կառավարության առջև հայտարարեց Պարգև Առաքելյանը, ով մեկն է այն ցուցարարներից, որոնք վարչապետից պահանջում են հստակեցում, թե ինչ ճակատագիր է սպասվում Արցախում զինծառայությունը շարունակող իրենց զավակներին:
«Թող այսօր ասեն էդ Պաշտպանության բանակի զորամիավորումները, որ չոլում թափած են, 45 օր դիրքերում ռումբերի տակ, ընկեր կորցրած, հարազատ կորցած, տրամվա տարած, թող մեզ այսօր պատասխան տան՝ էդ երեխաներն ի՞նչ կարգավիճակում են մինչև հիմա ու մինչև ե՞րբ պետք է մնան:
«Պարտադիր պետք է ոլորտ առ ոլորտ խորհրդակցություն տեղի ունենար, բոլոր լուծումներն առաջարկվեր, խորհրդակցվեր, ընդհանուր հայտարարի գային, նոր որոշեին՝ որ ոլորտն ինչ աստիճանով կարելի է կանգնեցնել, սառեցնել, որպեսզի և՛ կարողանայինք կաթվածահար չանել ամբողջ տնտեսությունը, և՛ կարողանայինք առողջական խնդիրներ չառաջացնել հասարակության մոտ: Շատ ոչ ճիշտ կազմակերպվեց այդ ամենը, և ունեցանք հետևանքները»:
Երեկ ողջ օրը հակասական լուրեր էին տարածվում Սոթքի վերաբերյալ. գյուղապետը հաստատում էր, իսկ Պաշտպանության նախարարությունն ու վարչապետի խոսնակը հերքում էին տեղեկությունները, թե ադրբեջանցի զինվորականները մտել են հանքավայր։ Պաշտոնական շրջանակներից ավելի ուշ եղան պարզաբանումներ, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում:
«Էսօր որոշ շառլատաններ, գուցե և անգիտակացաբար, բայց շատերը՝ նաև գիտակցաբար, մեզ ասում են` դուք պաշտոնակռվի եք դուրս եկել. արա, ա՛յ տղա, ես պաշտոն ունեմ էսօր»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ ԱԺ պատգամավորի պաշտոնը «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, համարվում է բարձրաստիճան պետական քաղաքական պաշտոն:
«Մենք շատ դժբախտ իրականության մեջ ենք ապրում. այդքան ասում ենք, այդքան քննադատում ենք, բայց իշխանությունը չի թողնում իր այդ ոճը, որ ինքն անսխալական է»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով երեկ՝ ՀՀ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ռազմական դրությունը վերացնելու մասին նախագծի քնարկումներին:
Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք այս կառավարությունը կրում է պատասխանատվություն փաստաթղթի համար, ասաց. «Նոր պարոն վարչապետը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ստանձնում է ամբողջական պատասխանատվությունը մինչև պատերազմ և պատերազմից հետո»:
Ազգային ժողովի առջև բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորները ներկայանան և կողմ քվեարկեն ռազմական դրության չեղարկմանը: Հիշեցնենք՝ այսօրվա նիստի օրակարգում է ռազմական դրությունը չեղարկելու մասին խորհրդարանական ընդդիմության ներկայացրած որոշման նախագիծը:
«Մենք պատրաստվում ենք իրականացնել անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ, շրջել մարզերով, ավտոերթեր իրականացնել: Օրենքով թույլատրված քաղաքական ամբողջ գործիքակազմը մենք օգտագործելու ենք»,- Կառավարության առջև լրագրողների հարցերին ի պատասխան՝ ապագա ծրագրերը ներկայացրեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Մարդիկ հիմա ինչո՞ւ են պաշտպանում Նիկոլ Փաշինյանին․ մեկ բանի համար, որովհետև 2.5 տարի առաջ իրենք իրենց կարծիքով՝ հաղթել են, և հիմա որևէ մարդ հոգեբանորեն չի ուզում իրեն պարտված զգալ և ասել՝ մենք սխալվել ենք: Ժողովո՛ւրդ, դուք չեք սխալվել, Նիկոլն է բոլորին խաբել»,- կառավարության առջև լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ ժողովուրդը իրականում հաղթել է այն իրավիճակին ու բարքերին, որը կար երկրում:
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր այցելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ անող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին և Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանին:
Ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախի Հանրապետության այն բնակավայրերի մշակութային կոթողներին ու ժառանգությանը, որոնք այս պահին հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, ի՞նչ քայլեր է ձեռնարկում ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունն այդ ժառանգության անխաթարությունն ապահովելու համար՝ 168.am-ն այս հարցերի պատասխանները լսեց Արցախի ԿԳՄ նախարար Լուսինե Ղարախանյանից:
«Կարդաց նամակը և ասեց՝ այս նամակին հենց հիմա ընթացք են տալու իրենք, փոխանցվելու է դա դեսպանին, և այսօր արդեն մի քանի ժամվա ընթացքում նամակը, որ գրել ենք խնդրանքով Վլադիմիր Վլադիմիրովիչին և ՌԴ-ին, այսօր լինելու է Մոսկվայում, և իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի աջակցեն մեզ:
Իր տեղեկություններով՝ այժմ Ադրբեջանն արգելել է Կարմիր Խաչին մի քանի տարածքներում գործողություններ իրականացնել. «Ամենաշատ զոհերի քանակը եղել է Ջաբրայիլի տարածքում, որովհետև այնտեղ մեր զորքերի (2100 հոգի զորք է եղել Ջաբրայիլի զորամասը 27-ի դրությամբ՝ պատերազմը սկսելուց առաջ) վրա հարձակվել է ադրբեջանական 2 կորպուս՝ 8-10 հազար հոգի, արդնե պատկերացնում եք` ինչ է: Որ ահավոր է եղել, դա բոլորն էլ ասում են»:
«Կարծում եմ՝ փոխարժեքը ավելի էր բարձրացել. այսօր մի փոքր փոխարժեքի բարձրացումը կանգնել է, և դա, ըստ էության, հետևանք է ինտերվենցիաների: Այսինքն՝ իրականացվել է արժութային ինտերվենցիա. նորից մեր արժույթի պահուստներն են վաճառում, որովհետև որևէ տնտեսական դրական փոփոխություն չկա, և, իրականում, արժույթի փոխարժեքին վերաբերող բոլոր ռիսկերն առկա են:
Այսօր տեղեկություն էր հրապարակվել, որ Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով օրերս ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռի դիվանապետ գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` իշխանություններին ուղղված իր քննադատությունների պատճառով: Ըստ նույն աղբյուրների՝ փորձ է արվել սպառնալիքի միջոցով Արշակ Սրբազանին լռեցնել:
Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին անցկացնում Պաշտպանության նախարարության շենքի մոտ: Նրանք պահանջում էին հանդիպում նախարարի հետ:
«Ամեն ազգի մեջ, մեր ազգում հատկապես, կա ժողովուրդ և կա ամբոխ: 2.5 տարի առաջ ամբոխն ընտրեց իր կառավարությունը, և հավատաց, որ մենք ունենք 3 միլիոն վարչապետ: Յուրաքանչյուրն իրեն վարչապետ համարեց, և երկուսուկես տարի հետո երկիրն ահա հասավ հայրենակորուստի այս ողբերգական իրավիճակին:
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը երեկ երեկոյան տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: