Աշոտ Մինասյանը թուրքի գյուլլից չի խուսափել, թուրքի փսլինքի՞ց պիտի խուսափի. Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը «Սիսական ջոկատի» հրամանատար Աշոտ Մինասյանին ազատ արձակելու պահանջով կազմակերպված ակցիայի ժամանակ արձանագրեց՝ ձերբակալվում են մարդիկ, որոնք պատասխանատու են երկրի համար: Գևորգ Գևորգյանը հրապարակեց նաև իրենց պահանջը՝  վերջ տալ անհեթեթ ձերբակալություններին:

«Եթե ուզում եք ձերբակալել, ձերբակալեք թուրք ագրեսորներին, նրանց, որոնք հատել են մեր պետական սահմանը և մտել են մեր սուվերեն տարածք։ Դուք մի՛ ձերբակալեք այն մարդկանց, որոնք իրենց կյանքով պատասխանատու են եղել երկրի անվտանգության համար։

Մի՛ ձերբակալեք այն մարդկանց, որոնք հաղթել են, ազատագրել են  և ձեզ տվել են հայրենիք. դուք դարձել եք ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ՝ շնորհիվ այդ մարդկանց, և հերի՛ք է ձերբակալություններ շոուները: Դուք մտածում եք, որ այդ մարդիկ պետք է խուսափեն պատասխանատվությունի՞ց. թուրքի գյուլլից չի խուսափել Աշոտ Մինասյանը, թուրքի փսլինքի՞ց պետք է խուսափի։ Չե՞ք ամաչում դուք, էս ի՞նչ եք անում:

Աշոտ Մինասյանի մասին էիք ասում՝ իբրև թե ռազմական հեղաշրջման փորձ էր ցանկանում անել, բա Չարչյան Արմենին ինչո՞ւ եք ձերբակալում, որովհետև ինքն էլ բուժո՞ւմ է»»,- ասաց ռազմական գործիչ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում:

 

Տեսանյութեր

Լրահոս