«Երբ իմացավ՝ Շուշին ընկել է, նրա վերջին բառերը եղան՝ անունս ջնջեցին՝ դիմացա, հայրենիքս տվեցին՝ չդիմացա»». Նարինե Մնացականյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին

«Այսօր մեր երկիրն այն վիճակում է գտնվում, որ ամեն պահ, ամեն րոպե մենք զգում են մեր զորավարի կարիքը»,-խոսելով  ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի մասին՝ 168.am-ի հետ զրույցում նշեց «Հաղթանակի 5-րդ բրիգադ» հայրենասիրական հասարակական կազմակերպության լրատվության պետ Նարինե Մնացականյանը:

Նշենք, որ «Հաղթանակի 5-րդ բրիգադ» հայրենասիրական ՀԿ-ն նախագահում է Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը:

Հիշեցնենք, որ այսօր Մանվել Գրիգորյանի մահվան տարելիցի կապակցությամբ գեներալի շիրիմին այցի էին եկել հարազատները, ընկերներն ու պարզապես քաղաքացիներ:

«Գեներալն այն անպարտելի զորավարն էր, որ Արցախյան պատերազմում հետնահանջի հրաման չի լսել ու միշտ առաջ է գնացել, մեզ համար ազատագրել հայրենիք. հայը 1915 թվականի ցեղասպանությունից հետո առաջին անգամ մի փոքր հայրենիք ազատագրեց, պահեց, պաշտպանեց երեսուն տարի:

Վայրիվերումներ եղան, ինչեր ասես՝ չխոսեցին․ երբեք չնեղացավ իր ժողովրդից, որովհետև ինքը հայրենասեր էր ծնվել ու մինչև վերջ շունչը մտածում էր իր հայրենիքի ու երկրի մասին:

Շուշիի ընկնելուց հետո անգամ այդ վիճակում ինքը 44-օրյա պատերազմին մասնակցեց, իր ներդրումն ինչքանով հնարավոր էր՝ կարողացավ ունենալ, ու երբ իմացավ՝ Շուշին արդեն ընկել է, նրա վերջին բառերը եղան՝ անունս ջնջեցին՝ դիմացա, հայրենիքս տվեցին՝ չդիմացա»,- հավելեց Նարինե Մնացականյանը:

Տեսանյութեր

Լրահոս