«Ո՞նց սաղիս կուտը տվիր խաբիր… կռուտիտի աստված․․․»․ ի՞նչ հարցեր են ուղղում քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ վաղը՝ նոյեմբերի 23-ին, ժամը 20։00-ին՝ ֆեյսբուքյան էջի եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

«ԶԼՄ-ները և հ/կ-ները այսօր մինչև ժամը 20։00-ն կարող են իրենց հարցերն ուղարկել [email protected] էլ. փոստին: Հարցուպատասխանի տևողությունը կլինի 1.5-2 ժամ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:

Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն այլևս սրտագին ու ջերմ զրույցներ չի ունենում  «հպարտ» և ոչ այնքան հպարտ քաղաքացիների հետ, քանի որ «պարզ ու թափանցիկ» «լայվերով» չի ցուցադրում իր տունն ու կյանքը, քաղաքացիները որոշեցին իրենք սկսել այդ զրույցը հենց լրագրողներին ու ՀԿ-ներին ուղղված գրառման տակ:

Այսպիսով, օգտատերերը վարչապետին հարցնում են.

– Ե՞րբ ես չքվելու, ո՞նց սաղիս կուտը տվիր խաբիր… կռուտիտի աստված:

– Նիկոլ, ինչի՞ էս ազգը քեզ ինչ էր արել, ինչի՞:

– Ե՞րբ եք հրաժարական տալու ու կորեք ասպարեզից:

– Արդյոք դուք անձամբ ՀՀ-ը համարո՞ւմ եք անկախ պետություն:

– Իսկ անհայտ կորած զինվորների ծնողների հարցերին ե՞րբ եք պատասխանելու, թե՞ ձեր համար կարևորը ԶԼՄ-ներն են։

– Մինչև ե՞րբ պետք է ՀՀ քաղաքացին ապրի անորոշության, անճշտության, սեփական տանն անապահովության զգացումով:

– Ինչո՞վ են զբաղված ուժայինները. Բա լավ ե՞րբ են անցնելու գործին, օրենքի դիկտատուրան ե՞րբ է գործելու:

– Գ. Լուսավորիչ եկեղեցու կողքի այգին սարքելու տեղը, որ սահմանի զինվորի համար մի բան անեիք չէ՞ր լինի:

– Որ մի տարի պատերազմական երկրում պատգամավորներին պարգևավճար չտայիք, էդ գումարով էլի զինվորի համար մի բան անեիք, չէ՞ր լինի:

Նկատենք՝ այս անգամ Փաշինյանի գրառման տակ սրբապատկերները, «դուխով», «վարչապետ ջան»,  մեկնաբանությունները զգալիորեն զիջում էին քննադատական մեկնաբանություններին:

Ի դեպ, հարցադրումների ողջ ցանկին կարող եք ծանոթանալ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում:

Տեսանյութեր

Լրահոս