Արդեն մեկ զոհ ունեցանք. Գեղամասարի ղեկավար

«Այս պահի դրությամբ կրակոցներ չկան, բայց արդեն մեկ զոհ ունեցանք, վիրավորների մասին եւս խոսք կա»,168.am-ի հետ զրույցում նշեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել:
Նորաբակը Գեղամասար խոշորացված համայնքում է:

Գեղամասար համայնքի ղեկավարը հավելեց նաեւ, որ թշնամական զորքերի կուտակումները նախկինի պես պահպանվում են.
«Իրենց լրացուցիչ «ուսիլենի» կա. Ցանկացած դեպքում մեր վտանգը շատ մեծ է»:

Տեսանյութեր

Լրահոս