Ադրբեջանի նպատակն է՝ ֆիզիական բնաջնջման ենթարկել ԼՂՀ ժողովրդին ու տարհանել նրան. Վահրամ Աթանեսյան

2013 թվականին միջնորդները կփորձեն Հայաստանի և Ադրբեջանի միջև 2012 թվականին ԼՂՀ հարցի շուրջ ընդհատված բանակցությունները վերականգնել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

«Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ 2013-ը կարող է լինել լուծումներ գտնելու տարի: Եվ ընդհանրապես, այն նպատակադրվածությունը, որն ունի Ադրբեջանը, չի կարող դառնալ ԼՂՀ հարցի խաղաղ հանգուցալուծման առիթ: Սա միանշանակ է: Իսկ հարցը կարող է լուծվել, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, միջազգային կառույցները, միջազգային հանրությունը, միջնորդ երկրները կողմնորոշվեն, թե ի՞նչ են ուզում:

Այն քաղաքականությունը, որը որդեգրել է Ադրբեջանը, չի արծարծում ԼՂՀ հարցի խաղաղ կարգավորման հայեցակարգը, որն այսօր վերասրբագրում են միջնորդները»,- ասաց Վահրամ Աթանեսյանը՝ հավելելով, թե Ադրբեջանի նպատակն է ռազմական գործողություններ վերսկսել և դրա հետևանքով ֆիզիական բնաջնջման ենթարկել ԼՂՀ ժողովրդին ու տարհանել նրանց:

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս