Սադոյանի համար կարևորը թփով տոլման է և Wi-Fi-ը

2012 թվականին Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը լարվածությունից, հեղափոխական տրամադրություններից խուսափելն էր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Վերջինս նշեց, որ միաժամանակ Հայաստանի ամենամեծ կորուստն այն է, որ ժողովուրդն այդպես էլ չսովորեց արտահայտել իր կամքը:

Արշակ Սադոյանի խոսքով, Նոր Տարին ինքն անցկացնելու է ընտանիքով ավանդական սեղանի շուրջ՝ հույս ունենալով, որ տոնական սեղանին նաև թփով տոլմա կլինի. «Դե, իհարկե, սեղանին ուրիշ ուտեստներ էլ կլինեն, բայց ես ամենաշատը սիրում եմ թփով տոլման: Կարծում եմ՝ կկարողանամ նորմալ տարի անցկացնել՝ ընտանիքով, մտերիմներով, հյուրեր ընդունելով»:

Օձի տարվա հետ Արշակ Սադոյանը «որևէ խնդիր չունի» ու տարակուսանքով է մոտենում այն մարդկանց, ովքեր օձի խորհրդանիշը կապում են անբարեհաջող տարվա հետ:

Ինչ վերաբերում է 2013-ի ակնկալիքներին, Ա. Սադոյանն ասաց, որ ցանկանում է քաղաքականությանը նոր որ որակ հաղորդվի և որ ինտերնետի, սոցիալական ցանցերի դերը Հայաստանում մեծանա. «Թող ՀՀ ողջ տարածքը ծածկվի անվճար Wi-Fi  հասանելիության կետերի ծածկույթով: Մեր ժողովուրդն անկախ բնակության վայրից, տարիքից սեռից, պետք է զանգվածաբար օգտվի մասնակվորապես ինտերնետից»:

Տեսանյութեր

Լրահոս