Հրեաները կարող էին Բագրատյանի նման անձնավորությանը Նոբելյան մրցանակ տալ, այնինչ մենք գնահատել չգիտենք
Մեր քաղաքական դաշտը ոչ թե ամայացած, այլ կաթվածահար վիճակում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը:
«Հանրապետությունում ձևավորվել է տարօրինակ կամ յուրօրինակ վիճակ: Ուզում եմ համոզված լինել, որ քաղաքական դաշտը կաթվածահար վիճակում է: Այնուհանդերձ արտաքին ընկալման տեսանկյունից բավականին հետաքրքիր, անգամ պարադոքսալ իրավիճակ է ստեղծվել:
Երբ քաղաքական ընդգծված ուժեր հրաժարվեցին մասնակցելուց ընտություններին, արտաքին աշխարհի ընկալման առումով կարելի է մտածել, որ մասնակցում են ՀՀ նախկին վարչապետը, արտգործնախարարը, ազատականության ներկայացուցիչը, որոնք հետաքրքիր են դարձնում ընտրությունները: Բնականաբար, հասկանալի է, որ միակողմանի բնույթ պետք է կրի ընտրական պրոցեսը, պայանավորված այն հանգամանքով, որ թեկնածուները մեծ հավանականություն չունեն, որ լուրջ մրցակցություն առաջացնեն գործող նախագահին»,- նշեց նա:
Լրագրողների դիտարկմանը, թե դրակա՞ն եք գնահատում, որ առաջադրվել են նախկին արտգործնախարարն ու նախկին վարչապետը, Բոստանջյանը պատասխանեց. «Դրական կարող եմ համարել՝ հասկանալով, որ հայ ազգը մաքսիմալիստ ազգ է ու ծայրահեղ գնահատականներ է տալիս: Օրինակ, Պարույր Հայրիկյանը կենտրոնացված իշխանության տարիներին գտնվել է բանտում՝ անկախության համար պայքարելիս, տնտեսական բարեփոխումներ են իրականացվել հենց Բագրատյանի ղեկավարման ժամանակ: Հրեաները կարող էին անգամ նրա նման անձնավորությանը Նոբելյան մրցանակ տալ, այնինչ մենք գնահատել չգիտենք»:
Բոտանջյանին, սակայն, հակադարձեց ասուլիսին ներկա ՀԴԿ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը. «Վա՜յ, վա՜յ, եթե հանկարծ չտաներին բանտ, կարող է պատահի դա ավելի հավանական էր: Նա դրել է մասնավորեցման հիմքը, մինչև նրան որևէ մեկը դա արե՞լ է, նա է հինավորել մասնավորեցման հիմքը»: