2012թ. Արամ Կարապետյանը «կփոխեր իշխանությանը», բայց…

2012 թվականի ամենամեծ ձեռքբերումը «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համարում է Շախմատային օլիմպիադայում տարած մեր թիմի հաղթանակը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արամ Կարապետյանը:

Ինչ վերաբերում է 2012թ. Հայաստանի ամենամեծ կորստին, ապա Արամ Կարապետյանը դա համարում է՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին, ով հերոսացվեց երկրի ու Իլհամ Ալիևի կողմից:

Մեր հարցին՝ եթե հնարավորություն լիներ փոխոխություն կատարել անցյալ տարվա մեջ, ի՞նչը կփոխեիք, Արամ Կարապետյանը պատասխանեց. «Կփոխեի, իհարկե, իշխանությունը` ամբողջությամբ»:

Խոսելով 2013 թվականի ակնկալիքներից՝ Արամ Կարապետյանը նշեց, թե, ցավոք սրտի, ստեղծված իրավիճակը գնալով վատթարանալու է:

Կարդացեք նաև

Նա նաև հավելեց, որ Նոր Տարին անցկացրել է տանը`ընտանիքի հետ: «Հյուրերը միշտ շատ են լինում և ուրախ միջոցառում էր ստացվել… մի քանի օր շարունակ…»,- մասնավորեցրեց նա:

Տեսանյութեր

Լրահոս