Տեր-Պետրոսյանը սպասում էր դաբրոյի
Այս շրջանը, որը մենք հիման կոչում ենք ընտրություններ, տարօրինակ է, բայց յուրահատուկ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը:
«Տարօրինակ է, որ քաղաքական փորձ ունեցողները չեն մասնակցում, տարօրինակ է, որ մարդիկ կան, որոնք կարծում են, որ նախագահի պաշտոնը Քաջ Նազարի պաշտոնն է` առանց պատկերացնելու, որ դրա համար անհրաժեշտ է ունենալ թիմ, քաղաքական կենսագրություն: Մի բան է, երբ նրանք հանդես գային խորհրդարանական ընտրություններին, այլ բան է, որ ասում են, թե անհատ են ու կարող են մենակ մասնակցել ընտրություններին: Յուրահատկությունը պետք է լինի նա, որ բոլոր թեկնածուները ոչ միայն պետք է ներկայացնեն ծրագիրը, այլև իրենց թիմը»,- նշեց Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ հակառակ դեպքում՝ «կունենաք այն, ինչ ունենք»:
Նրա խոսքով՝ հասարակությանը մնում է լինել պահանջատեր, ներկայացնել իշխանությանն իր պահանջները, որ վերջինս էլ գոնե նվազագույնը իրականացնի դրանք, որպեսզի պատրաստվենք հաջորդ փուլի, որն ըստ ՀԴԿ նախագահի, քաղաքական նոր օրակարգ է պահանջելու:
Ինչ վերաբերում է ընտրություններին չմասնակցող ՀԱԿ և ԲՀԿ քաղաքական ուժերին, ապա Արամ Սարգսյանը կարծում է, որ ոչ ոք չի կարող պարտադրել նրանց չմասնակցել ընտրական պրոցեսին: «Եթե ՀԱԿ-ը գտնում էր, որ իրենք այն նույն կագավիճակում են, ինչպիսի 2008 թվականին, կարող էին առանց խորհրդի գնալ ընտրություններին, բայց իրենք հասկացան, որ այլևս հաղթող չեն: Կարծո՞ւմ եք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կատակո՞ւմ էր, երբ ասում էր, թե «սպասում եմ դաբրոն կստանա՞մ, թե՞ չեմ ստանա»: Դրան էլ էր սպասում, իհարկե: Սպասում էր՝ տեսնելու՝ միջազգային հանրությունը կընդունի՞ իրեն, թե՞ ոչ»,- նշեց նա:
Ինչ վերաներում է ԲՀԿ-ի՝ ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ կայացրած որոշմանը, ապա Արամ Սարգսյանն ասաց. «Կարծում եմ՝ մարդը (Գագիկ Ծառուկյանը:- Տ.Մ.) հաշվարկ արեց, տեսավ, որ ավելի ճիշտ է պահպանել իր սեփականությունը, քան ընկնել անորոշ քաղաքական ինդիվինդետների հետևից ընկնել»:
Նա ընդգծեց, որ երեք նախագահների դարաշրջանը պետք է ավարտվի: