ՀԴԿ նախագահը լավատեսության հիմքեր չունի

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ գործող իշխանությունների քաղաքականության մեջ դրական ասպեկտներ է առանձնացրել:

«Առաջանի դրական քայլը արտաքին քաղաքականությունում որոշակի բալանսավորված, հավասարակշռված քաղաքականությունն է: Հիմնական այն պետությունները, որոնք դերակատում ունեն տարածաշրջանում, Հայաստանի նկատմամբ ունեցան բավական մեղմ վերաբերմունք: Խոսքս Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի մասին է, որոնց միացավ նաև Չինաստանը: Ես այս գերտերություննեին անվանում եմ աշխարհաքաղաքական սպոնսորներ, որովհետև նրանք  իրականացնում եմ հովանավորչական աշխատանք, իհարկե, փորձելով իրենով անել  տարածաշրջանային երկրները: Սա ՀՀ իշխանությանը ստիպեց ճշգրիտ քայլեր կատարել»,- նշեց Արամ Սարգսյանը:

Երկրորդ դրական երևույթը Հայաստանի պաշտպանական համալիրն էր: Ըստ նրա՝ ձեռքբերում էր, որ հայկական բանակը կորուստներր չունեցավ, այլ ընդհակառակը՝ մեծացրեց վերահսկողությունը՝ շնորհիվ ՌԴ-ի հետ լուրջ համագործակցության. «Այս տարի առաջին անգամ ՀՀ-ն Ռուսաստանի հետ պայմանագրեր կնքեց նաև, որոնք կարելի է աննախադեպ համարել: Սա խոսում է նրա մասին, որ ՌԴ-ն այս պահին անհամեմատ ավելի մեծ հետաքրքրություն ունի Հայաստանի նկատմամբ»:

Հասարակական-քաղաքական անդորրը, Արամ Սարգսյանի պնդմամբ, երրորդ դրական ձեռքբերումն է մեր իշխանութունների կողմից: «Չեղան այնպիսի իրադարձություններ, ինչպես Ռոբերտ Քոչարյանի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին:  Այս իշխանությունը կարողացավ հավասարակշռված քաղաքականություն վարել ու քաղաքական հակառակորդներին շատ հանգիստ դուրս մղել քաղաքական դաշտից: Սա կարելի է որակել որպես շախմատի գիտակի հաջողություն»,- հավելեց ՀԴԿ նախագահը:

Իսկ ինչ վերաբերում է ներքին քաղաքական գծին, Արամ Սարգսյանը համոզված է, որ  հաջողության մասին խոսելն «անհնարին է»:

«Որևէ լավատեսություն չկա, որ վաղը կարող է ավելի լավ լինել, որովհետև հիմնական խնդիրը , որ անհաժեշտ է լուծել մարդկանց Հայաստանում մնալու համար, կառավարությանը, իշխանության չի հաջողվում: Մեր կարծիքով, այս իրավիճակը, որը ստեղծված է ընրությունների նախօրյակին, Սերժ Սարգսյանին տալիս է հնարավորություն շատ կտրուկ քաղաքականություն պահել, բայց, ցավոք, այս պահին դա մենք չենք տեսնում: Սրանով է պայմանավորված, որ ՀԴԿ-ն դեռ քննարկումների մեջ է»,- ընդգծեց նա:

Տեսանյութեր

Լրահոս