ՀԱԿ-ը Լևոն Տեր-Պետրոսյանն է
Մտավախություն չունե՞ք, որ ՀԱԿ-ը եթե չքայքայվի, ապա կթուլացնի իր դիրքերը՝ 168.am-ի հարցին, ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը պատասխանեց.
«Կոնգրեսը որպես միավոր, կարծում եմ, չի կարող աշխատել նույն ոճով, ինչպես նախկինում: Հնարավոր է՝ իմ ընկերներից շատերին դուր չգա իմ տեսակետը, բայց գաղտնիք չէ, որ ՀԱԿ-ը հավաքված էր Լ. Տեր-Պետրոսյանի շուրջ ու նպատակ ուներ առաջադրել հենց նրան: ՀԱԿ-ն այն յոթ հոգին չեն, որոնք խորհրդարանում նստած են: Կոնգրեսը, անգամ խորհրդարանական խմբակցության պարագայում՝ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Ես գտնում եմ, որ եկել է ժամանակը, երբ Կոնգրեսի կազմում առկա կուսակցությունները պետք է փորձեն ակտիվանալ, անկախ նրանից՝ կմնա՞ն նրանք կուսակցության կազմում, թե՞ ոչ: Նրանք պետք է գտնեն իրենց քաղաքական գիծը, հասարակության շերտը: Պետք է դառնան ինքնուրույն, ոչ թե այն իմաստով, որ Լ. Տեր-Պետրոսյանն այլևս քաղաքականության մեջ չէ, այլ պարզապես ամրապնդվեն ու չսպասեն, թե երբ պետք է Լ. Տեր-Պետրոսյանն իրենց օգնի»:
Հովհաննես Իգիթյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ.