Լինելու է գաղափարների ազատ մրցակցություն. Ր.Հովհաննիսյան
Մեզ մոտ երբեք ուղղահայաց դիկտատ չի լինելու. լինելու է գաղափարների ազատ մրցակցություն, որի միջոցով պետք է հասնենք բանական մոտեցումների քաղաքականության: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս նշեց, որ «չի ցանկանում կենտրոնանալ շարքային քաղաքացիների, պաշտոնյաների վրա ու ասել, թե խեղճ ու կրակ մարդիկ են՝ հրահանգների տակ են», սակայն անդրադարձավ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուել Գասպարյանի այսօրվա հայտարարությանը, թե իրենց կուսակցության անդամներից մեկին, ով նաև «Բարև, Երևան» դաշինքում է, պահանջել են դիմում գրել գրադարանավարի աշխատանքից հրաժարվելու համար:
«Ես գիտեմ, որ Մանուելը որպես ընկեր ամեն ինչ կանի: Բայց ամեն մի քաղաքացի պետք է զգա մեր պաշտպանությունը: Մենք պետք է ցանկացած սպառալիքի տակ գտնող քաղաքացու կողքին կանգնենք: Ես առաջարկում եմ իմանանք, ով էր այդ գրադարանավարը, որովհետև որքան էլ խեղճ ու կրակ է, հրահանգի տակ է, բայց ինքը պետք է թույլ չտար, որ գործիքչ լինի: Եթե այս հետքը հասնի մինչը քաղաքապետ, որքան էլ ազգասեր մարդ լինի Տարոն Մարգարյանի երջանկահիշատ հայրը, Տարոն Մարգարյանը պետք է պատասխան տա: Հենց թեկուզ այս գրադարանավարի համար»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ իրենց պայքարը «ոչ թե շախմատի խաղ է, այլ՝ պայքար կյանքի իրավունքի ու հայրենիքի համար»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթանակ մաղթեց նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին, որը ուժերն է չափում Չեխիայի հավաքականի հետ:
Նշենք, որ վաղը ժամը 12:00-ին Րաֆֆի Հովհաննիսյանը կպատասխանի լրագրողների հարցերին:
Մանրամասները 168.am-ի տեսանյութում